Շաբաթ, 21.09.2024, 03:51
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 17
«Չելսի»-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որով դատապարտել է երկրպագուների այն սակավաթիվ խմբին, ովքեր Անգլիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Տոտենհեմ»-ի հետ հանդիպմանը չեն միացել լռության րոպեին: Իրենց այդ քայլով նրանք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել 1989 թվականի ապրիլի 15-ի զոհերի նկատմամբ:

«Այսօր մենք մեր հարգանքի տուրքն էինք մատուցում «Հիլսբորո»-ի ողբերգության նահատակներին: 
«Չելսի»-ի ողջ կազմը, մարզչական շտաբն ու ղեկավարությունը համարում են, որ անհրաժեշտ է նման իրադարձությունների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերել»,- նշվում է հայտարարության մեջ:
Категория: Սպորտ | Просмотров: 214 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Աշխարհահռչակ գերմանացի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Գյունտեր Գրասը երեկ տեղափոխվել է Համբուրգի կլինիկաներից մեկը: Պատճառը սրտի հետ կապված հիվանդություններն են: Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, այդ մասին «Բիլդ» թերթին հաղորդել է բժշկական հաստատության աշխատակիցներից մեկը:

Պարբերականն այլ տվյալներ չի հաղորդում` նշելով միայն, որ 84-ամյա գրողը նախկինում ևս հետազոտվել է սրտաբանի մոտ: 

Վերջին օրերին Գրասը հայտնվել է սկանդալի կենտրոնում իր «Այն, ինչ պետք է ասվի» բանաստեղծությամբ, որը մի շարք համաշխարհային առաջատար լրատվամիջոցների էր վրդովել: Գրասը բանաստեղծության մեջ Իսրայելն անվանել էր «վտանգ փխրուն աշխարհի համար» և քննադատել էր Իրանի նկատմամբ այդ երկրի վարած քաղաքականությունը: 
Просмотров: 208 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Ընտրություններից մեկ ամիս առաջ ընտրողների առավել մեծ աջակցություն են վայելում երկու կուսակցություն` ՀՀԿ-ին պատրաստ է ձայն տալ գրանցված ընտրողների 34%-ը, իսկ ԲՀԿ-ի օգտին կքվեարկի ընտրողների 28%-ը: Այսօր Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն նման տվյալներ հաղորդեց` ներկայացնելով Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի և The Gallup Organization-ի կողմից իրականացված հարցումների արդյունքները: 

Ըստ բանախոսի` հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, որոնք վայելում են ընտրողների համեմատաբար ավելի փոքր մասի աջակցությունը, գրեթե վստահաբար կարելի է ասել, որ ԱԺ կանցնեն: Ռ. Ալիշաուսկենեի խոսքով` ինտրիգայինը «Ժառանգության» արդյունքներն են. նրանց քարոզարշավից պարզ կդառնա` նրանք կարողանո՞ւմ են համախմբել աջակիցներին և գրավել չկողմնորոշված ընտրողներին: 
Категория: Քաղաքականություն | Просмотров: 240 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Լոնդոնյան «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսը ամենայն հավանականությամբ չի մասնակցի Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսի»-«Բարսելոնա» առաջին հանդիպմանը: Դա կապված է վնասվածքի հետ, որը ֆուտբոլիստը ստացել է Անգլիայի Գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ «Տոտենհեմ»-«Չելսի» հանդիպման ժամանակ:

«Ըստ ամենայնի, վնասվել են Դավիդ Լուիսի ծնկի խաչաձև կապանները: Ապրիլի 16-ին նա բժշկական հետազոտության կենթարկվի, որից հետո կպարզվի ֆուտբոլիստի ցավերի պատճառը: «Չելսի»-ի գալիք հանդիպմանը նրա մասնակցությունը կասկածելի է», - «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպումից հետո տված մամլո ասուլիսում հայտնել է «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո դի Մատեոն:
Категория: Սպորտ | Просмотров: 228 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը և թիմի հարձակվող Մարիո Գոմեսը վստահ են, որ շատ լավ պետք է խաղան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք հանդիպմանը, եթե մրցաշարի եզրափակիչ անցնելու ցանկություն ունեն: Այդ մասին հայտնել են Իսպանիայի լրատվամիջոցները:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կայանալու է ապրիլի 17-ին, «Ալիանց Արենա»-ում:

«Ակնհայտ է, որ ազգային առաջնության շրջանակներում «Մայնց»-ի հետ կայացած հանդիպմանն անհավանական ոչինչ չկատարեցինք: Բայց երեքշաբթի այստեղ ամեն ինչ «վառվելու» է»,- հայտարարել է Գոմեսը:

« Բավարիա»-ն «Ռեալ»-ի հետ առաջիկա հանդիպմանն ամբողջովին այլ խաղ կցուցադրի»,- ավելացրել է Շվայնշտայնգերը:
Категория: Սպորտ | Просмотров: 223 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Վանաձորից հյուսիս` Փամբակի լեռնաշղթայի լանջերին ապրիլի 12-ից հրդեհ է բռնկվել: 

Նախաձեռնությունը կոչ է անում արագ միջոցներ ձեռնարել հրդեհի տարածումը կանխելու համար:
Категория: Տնտեսություն | Просмотров: 232 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարությունը դեռ վերջնական որոշում չի ընդունել Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու շուրջ: Այս մասին բանակային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը.

«Իսրայելը որևէ հայտարարություն չի արել Արևմուտքի հետ բանակցությունների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին: Իրանի միջուկային ծրագրի չեզոքացման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերը չեն տալիս ակնկալվող արդյունքները»:

Հիշեցնենք, որ ներկայումս նշվում է, թե Իսրայելը կարող է Իրանին հարվածել մայիսի 23-ին Բաղդադում Իրանի ու «Վեցյակի» միջև կայանալիք բանակցությունների տապալման դեպքում:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 230 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Ուղիղ 520 տարի առաջ՝ 1492 թվականի ապրիլի 17-ին, Իսպանիայի թագավոր Ֆերդինանդն ու նրա կինը՝ թագուհի Իզաբելլան, պայմանագիր են կնքել Քրիստոփոր Կոլումբոսի հետ: Թագավորական ընտանիքը Կոլումբոսին դրամական աջակցություն խոստացավ նրա նախաձեռնած արշավը դեպի «Հնդկաստան» իրականացնելու համար:

Կոլումբոսը իր ծրագրերը առաջին անգամ թագուհուն ներկայացրել է 1485 թվականին, սակայն այդ ժամանակ թագուհին շատ մտազբաղ էր: Պատճառը խափշիկների դեմ մղվող պատերազմն էր: Եվ միայն 5 տարի անց Կոլումբոսը կրկին փորձեց համոզել թագուհուն, որ այդ արշավը անհրաժեշտ է:

Այդպիսով՝ ապրլի 17-ին թագավորական ընտանիքի և ծովագնացի միջև ֆինանսական պայմանագիր կնքվեց: 1492 թվականի օգոստոսի 2-ին Կոլումբոսն ուղևորվեց «Հնդկաստան»: Սակայն, ինչպես հայտնի է, նա Հնդկաստան չհասավ, փոխարենը բացահայտեց նոր աշխարհը:  ... Կարդալ ավելին...
Категория: Մշակույթ | Просмотров: 275 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

«Ժառանգության» քարոզարշավն ակտիվ ընթացքի մեջ է»,այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը և հավելեց, որ այն թիվը, որ իրենք նախնական ասում էին, ավելի համեստ է, և կարծում եմ՝ կլինենք առաջատարն ընտրությունների արդյունքում:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով «Ժառանգության» նկատմամբ սև PR են իրականացնում երեք նախագահների շրջանակներում գործող քաղաքական ուժերը, որն ըստ Մարտիրոսյանի անընդունելի է:

«Քաղաքացիները, սակայն, շատ լավ են ճանաչում «Ժառանգությանը», քանի որ վերջինս մշտապես նրանց կողքին է եղել»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը և հավելեց, որ «Ժառանգությունում» չկան դոգմաներ:

«Մեզ մոտ բոլորն ազատ կարծիք հայտնելու իրավունք ունեն, և պետք չէ հակասություն ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 211 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Սարդարապատ շարժման հայտարարությունը

Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շահարկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կնոջ` Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանի անվան հայտնվելու հանգամանքը:

Հեռու մնալով լարված ծուղակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խնդրի շահարկման օրերին որոշեց զերծ մնալ որևե մեկնաբանությունից: Այժմ, երբ շահարկման ալիքը մարման մոտ է և Նարինե Միրզոյանի անունն իր դիմումի համաձայն օրենքով սահմանված կարգով արդեն հանվել է ՀՀԿ ցուցակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հայտարարում է հետևյալը`

1. Տիգրան Խզմալյանի կնոջը` ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 234 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Այն խեղկատակությունը, որ ներկայում տեղի է ունենում Հայաստանում, նախընտրական արշավ անվան տակ, չնայած ընդդիմության կողմից լրջացնելու փորձերին, ավելի է խորանում: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ իշխանությանը միշտ հաջողվել է թելադրել խաղի իր կանոնները: 

Ինչո՞ւ է ընդդիմությունը մասնակցում ընտրություններին: Հայաստանում վաղուց՝ 1995 թվականից չեն գործում իշխանության ձեւավորման սահմանադրական ու ընտրական մեխանիզմները: Այս մեխանիզմների բացակայության պայմաններում, իշխանություններն իրենք են սահմանում, թե ով որքան ներկայություն պետք է ունենա խորհրդարանում: Այդպես եղել է նախորդ ընտրություններին, այդպես է լինելու ներկայում: 

Գուցե եղել է ինչ որ հույս, որ այս անգամ այսպես կոչված ազատ-արդար ընտրություններ են լինելու, ինչպես խոստանում էր Սերժ Սարգսյանը, եւ ինչպես հայտար ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 222 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

ՀՀԿ-ն վախենում է տնտեսական հարցերով հեռուստաբանավեճ կազմակերպել, քանի որ վախենում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Բա մի հատ տնտեսական բանավեճ չլինի՞, բա վախենա՞ք: Ես գիտեմ` ինչի չեն գալիս` Բագրատյանի համար: Մտածում են, որ Բագրատյանը կգա»,- ընդգծեց նա:

ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի հետ բանավիճելու վերաբերյալ հարցին էլ Բագրատյանը պատասխանեց, որ եթե հանկարծ ՀՀԿ-ն որոշի, որ տնտեսական բանավեճին պետք է մասնակցի Ռուբեն Հայրապետյանը, ապա ինքը միշտ պատրաստ է:

«Չնայած, Ռուբեն Հայրապետյանին ես ասելիք չունեմ: Նա ոչինչ չի հասկանում տնտեսությունից, ոչինչ չգիտի էդ հարցերից: Ռուբեն Հայրապետյանը դեբատի է հրավիրել մեծամասնականին: Երեկ հայտարարում էր, որ իր կալիբրին չեմ: Չգիտեմ` կալիբր ասելո ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 261 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Հայաստանը հրաժարվել է «Եվրատեսիլ -2012»-ին մասնակցելուց, սակայն երգի մրցույթը հեռարձակելու իրավունքից առայժմ չի հրաժարվել:
Այս մասին ասել է «Եվրատեսիլ -2012»-ի գլխավոր պրոդյուսեր Ադիլ Քերիմլին։

«Կլուսաբանեն հայերը «Եվրատեսիլ - 2012» մրցույթը, թե ոչ, առայժմ հայտնի չէ: Մոտ ժամանակներում Հայաստանի Հանրային հեռուստաալիքը վերջնական պատասխան կտա Եվրոպական հեռարձակողների միությանը», - ասել է նա:
Категория: Մշակույթ | Просмотров: 234 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Ապրիլի 16-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39141138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 513 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 413 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 100 մլն: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 405 639 690 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 8.8523 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը՝ 9.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:
Категория: Տնտեսություն | Просмотров: 235 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

«Եթե անդրադառնանք նախորդ ընտրություններին, կտեսնենք, որ նախընտրական շրջանի ազդեցությունը տնտեսության վրա կլինի այնպիսին, ինչպիսին եղել է նախորդ ընտրությունների ժամանակ: Դրա ազդեցությունը եղել է աննշան: Ենթադրաբար, այս ընտրությունների ազդեցությունը տնտեսության վրա ևս կլինի աննշան»,- նման կարծիք մեզ հետ զրույցում արտահայտեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Այն դիտարկմանը, որ ընտրություններից առաջ բիզնեսը պասիվանում և սպասողական վիճակում է գտնվում, Գ. Մինասյանը պատասխանեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ՝ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական, այդպիսի ընդգծված փոփոխություններ չեն եղել. «Բյուջեի կամ քաղաքացիների մոտ սպասումների հետ կապված ընդգծված փոփոխություններ չեն եղել»:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 230 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ հնարավոր է համարել Հայ ազգային կոնգրեսի և Բարգավաճ Հայաստանի միջև պայմանավորվածություն առ այն, որ խորհրդարանական ընտրությունից հետո նրանք կոալիցիա կազմավորեն Ազգային ժողովում: Բարգավաճ Հայաստանն արդեն հերքել է նման պայմանավորվածության հավանականությունը: Կոնգրեսը կարծես թե դեռ չի արձագանքել, և ըստ էության, սա շատ բնութագրական հանգամանք է, որ ԲՀԿ-ն հերքում է, իսկ Կոնգրեսը խորհրդավոր լռություն պահպանում:

Բանն այն է, որ Բարգավաճ Հայաստանին Կոնգրեսի հետ կոալիցիոն պայմանավորվածությունները և պարտավորությունները պետք չեն, իսկ ահա Կոնգրեսին պետք են նման խոսակցությունները, որոնք կշիռ կհաղորդեն բավական փակուղային վիճակում հայտնված քաղաքական ուժին: Բանն այն է, որ Կոնգրեսն այսօր իսկապես լուրջ խնդիրներ ունի իր քաղաքական կշռի առումով և Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցության միտումներով փորձում է լ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 197 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Երեկ Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման հյուր Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրեց իր մրցակից Գայանե Առուստամյանից: 

«Իմ մրցակիցներից Գայանե Առուստամյանը հայտարարել է, որ ես իրեն վիրավորել եմ և ներողություն պետք է խնդրեմ: Իհարկե, ազնվորեն եմ ասում. ես ցանկություն չեմ ունեցել Գայանեին վիրավորել, ես ընդհանրապես կանանց չեմ վիրավորում, բայց եթե Գայանեն գտնում է, որ ես իրեն վիրավորել եմ, ես ուղղակի կատակ եմ արել: Ես պատրաստ եմ և ներողություն եմ խնդրում: Դա նորմալ է, և ես գտնում եմ, որ ավելի լավ է՝ իրար չվիրավորենք, եթե ինչ-որ մի բան այնպես չի ստացվել, կոնկրետ ես պատրաստ եմ ընդունել, եթե սխալ արտահայտություններ կանեմ, կվիրավորեմ՝ պատրաստ եմ ներողություն խնդրել», - նշեց Ռուբեն Հայարապետյանը:

Խոսելով քարոզարշավի մասին՝ Հայրապետյանը նշեց, որ քարոզարշավն ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 249 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ ի պաշտպանություն իրավապաշտպանի՝

Ի պաշտպանություն իրավապաշտպանի. խստորեն դատապարտում ենք վայրիության ցանկացած դրսևորում

Լոռու մարզի արագ արձագանքման մեր աշխատակիցներից երեկ ցավով տեղեկացանք, որ եղել է հարձակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանների վրա: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության համաձայն ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ արտահայտվող քաղաքացիներից ոմանք քարեր են նետել իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի ուղղությամբ, հայհոյել են, վնասել գույքը և նույնիսկ վնասել կազմակերպության աշխատակիցներից մեկին:

Բռնությունը ցանկացած անձի նկատմամբ անխոս դատ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 245 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012

Անցկացրել ենք հարցում՝ «Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որի՞ն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը» հարցադրմամբ:

Հարցման արդյունքում առաջատար է ճանաչվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը՝ ստանալով 3945 ձայն (51%): Երկրորդ տեղում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանը՝ 3520 ձայն (45%)։ Երրորդ տեղում է անկուսակցական Վարդան Վարդանյանը՝ հավաքած 230 ձայնով (3%): Հարցման արդյունքներով ամենաքիչ ձայները հավաքել է անկուսակցական Տիգրան Գրիգորյանը՝ 105 ձայն (1%)։

Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 7800 մարդ:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 267 | Добавил: Lilit | Дата: 17.04.2012