Շաբաթ, 21.09.2024, 03:50
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 12
 
Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման: Օդանավակայանի թռիչքուղու կառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Այս փուլում վերապատրաստվում է անձնակազմը, Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստվում է առաջին չվերթին, որի ժամկետը դեռ հստակեցված չէ: 

ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը նշում է, որ առաջին թռիչքի ուղևորներից մեկն ինքն է լինելու, իսկ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին համարժեք պատասխան է տալիս: 

«Մեր օդանավակայանն անպայման գործարկվելու է, անվտանգության առումով որևէ խնդիր չկա: Իհարկե, Ադրբեջանը կարող է ինքնաթիռ խփել նաև Երևանի տարածքում, բայց այսօր մեր հակաօդային պաշտպանությունն էլ Ադրբեջանի տարածքում օրվա ընթացքում մոտ 260 ինքնաթիռ է ուղեկցում»,- ասաց նա: 

Категория: Քաղաքականություն | Просмотров: 214 | Добавил: Lilit | Дата: 12.04.2012

 
Հայաստանի նախընտրական շրջանի առանցքային գծերից մեկը Հայ ազգային կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստան իշխանական կուսակցության նուրբ գործակցությունն է: Առայժմ այն հրապարակայնորեն արտահայտվում է ընտրության վերահսկման միասնական շտաբի շրջանակով, ինչպես նաեւ ԲՀԿ-ին քննադատության թիրախի կարգավիճակից դուրս բերելով՝ Կոնգրեսը միակ թիրախ է հռչակել ՀՀԿ-ին, իսկ Կոնգրեսի համակիրներից շատերն էլ սկսել են իրենց հրապարակային ելույթներում գտնել ԲՀԿ-ին իշխող համակարգից տարանջատելու եզրեր:

Թե Կոնգրեսի, թե ԲՀԿ հաշվարկները կարծես թե պարզ են: Կոնգրեսը վերջին շրջանում բավական կորցրել է իր հանրային վարկանիշը, ինչ որ առումով հայտնվել նաեւ փակուղում՝ հատկապես ՀՀԿ-ի հետ երկխոսության անհաջող փորձից հետո: Այդ պայմաններում, Բարգավաճ Հայաստանի հետ քաղաքական խաղը Կոնգրեսի համար թերեւս այն եզակի շանսն է, որ հնարավորություն է տալիս լինել առկա քաղաքական գործընթացի առանց ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 210 | Добавил: Lilit | Дата: 12.04.2012

 
Ս. թ. ապրիլի 10-20-ը Կորեայում կկայանա «Ապրիլյան գարուն» բարեկամության գեղարվեստական փառատոնը, որին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կմասնակցի նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, հանրապետական մրցույթների դափնեկիր Հայկ Տիգրանյանը: Իսկ Տաթևիկ Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակիր Արևիկ Գյուլբուդաղյանը /սոպրանո / ս. թ. ապրիլի 16-ից մայիսի 14-ը կմասնակցի Հռոմի Սանտա Չեչիլիա ակադեմիայի կողմից կազմակերպած հանրաճանաչ երգչուհի Ռենատա Սկոտտոյի որակավորման դասընթացներին:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 268 | Добавил: Lilit | Дата: 12.04.2012

Ավան թաղամասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում բանավեճի մեջ մտնել կնոջ հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը:

«Ի՞նչ եք բերաններդ քցել՝ քաղաքական բանավեճ: Չեմ պատրաստվում կնոջ հետ բանավեճի նստել, հետո էլ պարզվի առավելություն ունեցա, ես լավ զգամ, թե հաղթեցի: Ես Գայանե Առուստամյանին անձնապես ու հեռակա չեմ ճանաչում: Գայանեի ոճից հասկանում եմ, որ նմանվում է Նիկոլին, ղժղժան: Կին է, բա որ ճանգռի»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը։

Կատակելուց հետո, սակայն, Հայրապետյանն ասաց. «Ես պատրաստ եմ բանավիճել Հայ ազգային կոնգրեսի 1-10 համարների հետ՝ բացառությամբ երրորդ համարի՝ նա իմ ընկերն է, ես բանավիճելու բան չունեմ Արամ Սարգսյանի հետ: Պատրաստ եմ ցանկացած պահի, ցանկաց ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 231 | Добавил: Lilit | Дата: 12.04.2012

 
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինը՝ Նարինե Միրզոյանը, հայտարարություն է տարածել Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում իր ընդգրկվելու առնչությամբ, որտեղ նշում է, որ անհրաժեշտ է համարում դիմել խնդրանքով՝ ընդունել ՀՀԿ ընտրացուցակից իր ինքնաբացարկը:

«Վերջին օրերին իմ անվան շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում է ինձ բացատրություններով հանդես գալ հասարակության առջեւ: Ես բժշկական գիտությունների դոկտոր եմ, Երեւանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ՝ այն ուսումնական հաստատության, ուր սովորել եմ ու աշխատել երկար տարիներ և որի ստեղծման ու զարգացման հետ կապված եմ ընտանիքիս երեք սերունդներով: ԵՊԲՀ-ը միշտ և հատկապես այժմ եղել ու մնում է ինձ համար հարազատ ու մտերիմ: Ասում եմ այս ամենը, որովհետեւ ամենից շատ ցանկանում եմ իմ կատարած սխալի պատճառով առաջացած խնդիրներից զերծ պահել իմ հարազատ համալ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 262 | Добавил: Lilit | Дата: 12.04.2012

 
Թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Ստյոպա Սաֆարյանը, պատասխանելով Լուրեր.com-ի այն հարցին, թե նշված ընտրատարածքում ո՞ւմ է համարում իրեն մրցակից, ասաց. «Բոլորին էլ համարում եմ մրցակից, որևէ մեկին չեմ թերագնահատում: Իհարկե տեսնելով իշխանության թեկնածուի, և նրա օգտին իր կուսակցության ծավալած գործունեությունը, կարող եմ ասել, որ Ռուբեն Հայրապետյանն է», - նշեց Սաֆարյանը:

«Ստացվում է, որ դուք և ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը պայքարում եք նույն անձի դե՞մ» հարցին «Ժառանգության» պատգամավորն ասաց. «Ինձ համար անձերը թիրախ չեն: Ինձ համար իրենց քաղաքականությունը, իրենց ծրագրերը, իրենց մոտեցումներն են մրցակից և այս կապակցությամբ ես դրան հակադրում եմ իմ այլընտրանքային առաջարկը՝ ի դեմս իմ կուսակցության և ի դեմս իմ թեկնածության: Հետևաբար ես կարծում եմ և նաև չեմ ցանկանում, որ իմ ընտրա ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 234 | Добавил: Lilit | Дата: 12.04.2012