Շաբաթ, 21.09.2024, 03:44
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 24
Պակիստանը տեղյակ է պահել Հնդկաստանին եւ մի շարք այլ պետությունների բալիստիկ հրթիռի փորձարկման մասին, որը պետք է կայանա ապրիլի 24-ին 29-ը ընկած ժամանակահատվածում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Հրթիռն արձակվելու է Պակիստանի տարածքից հարավային ուղղությամբ՝ դեպի Հնդկական օվկիանոս: Այդ կապակցությամբ Պակիստանը խնդրանքով դիմել է Հնդկաստանին, Օմանին, Եմենին եւ Պարսից ծոցի շրջանի մի շարք այլ պետությունների, որպեսզի վերջիններս փոխեն Հնդկական օվկիանոսի վրայով Աֆրիկա գնացող քաղաքացիական ինքնաթիռների երթուղիները եւ ժամանակացույցը: 

Պակիստանի «Շահին» բալիստիկ հրթիռն ունի 4-4,5 հազար կմ հեռահարություն: Արձակումն իրականացվում է ի պատասխան Հնդկաստանի կողմից ապրիլի 19-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը, որն ունակ է միջուկային մարտագլխիկները տեղափոխել 5000 կմ հեռավորության ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 233 | Добавил: Lilit | Дата: 24.04.2012

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հունգարական նավթագազային MOL ընկերությունը դուրս է գալիս Nabucco գազամուղային նախագծից, գրում է Bloomberg-ը: Վարչապետը Բրյուսելում հայտարարել է, որ նախագիծը դժվարությունների է բախվում իրականացման հարցում, այդ պատճառով էլ MOL-ը դուրս է գալիս դրանից:

Ընկերության հայտարարության համաձայն, բազմաթիվ անորոշություններ կան Nabucco նախագծի շուրջ, որոնք դժվար է անտեսել, մասնավորապես, գազամուղի արժեքն անընդհատ աճում է: 

Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում Հարավային հոսք ծրագրի իրականացման հարցում, որը նույնպես պետք է անցնի Հունգարիայով: Նրա խոսքով, Հունգարիայի համար գոյություն ունեն պարզ տնտեսական պատճառներ ռուսական նախագծին մասնակցելու համար: Վարչապետը նշել է նաեւ, որ ռուսական գազից կախ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 221 | Добавил: Lilit | Дата: 24.04.2012

Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով ԱՄՆ-ում Հոլոքոստի հուշահամալիրում, կարեւորել է հետագա սերունդներին անմարդկայնության մասին պատմելու եւ ցեղասպանությունները կանխարգելելու անհրաժեշտությունը: 

Նախագահի խոսքը հայոց ցեղասպանության 97-ամյակի նախօրեին մեզ բոլորիս հիշեցնում է անցյալից օգուտ քաղելու կարեւորության եւ "այլեւս երբեք” բառերին իրական նշանակություն տալու մասին: 

Նշելով Հոլոքոստի տարելիցը` Ամերիկայի հայկական համագումարը հրեաների կողքին է հիշելու համար զոհերին, պատվելով փրկվածներին եւ վերանվիրվելով ցեղասպանության ընդունմանը, ուսուցմանը եւ կանխարգելմանը, ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: 

Ներկայացվելով Հոլոքոստը ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 247 | Добавил: Lilit | Дата: 24.04.2012

ԱՄՆ ղեկավարությունը կրկին դիմել է Հյուսիսային Կորեայի իշխանություններին՝ առաջարկելով փոխել ներկայիս քաղաքական կուրսը, գրում է Ինտերֆաքսը:

«Մենք կոչ ենք անում Հյուսիսային Կորեային փոխել կուրսը, ջանքերն ուղղել երկիրը ժամանակակից աշխարհ՝ 21-րդ դար, բերելուն», ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

Դիվանագետը հիշեցրել է, որ ավելի վաղ նման կոչ արել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը՝ մեկնաբանելով Փհենյանի սպառնալիքները Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի հասցեին: «Սպառնալիքները, հրթիռների արձակումը չեն հանգեցնի ոչ այլ ինչի, քան մեկուսացման եւ ճնշումների», ասել է Նուլանդը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 246 | Добавил: Lilit | Дата: 24.04.2012

Մեր հանրապետությունում կաթի մթերման գներն ունեն սեզոնային պայմանավորվածություն և հակադարձ համեմատական են կաթի արտադրության ծավալների հետ: Իսկ կաթի արտադրության ծավալները խիստ տատանվում են տարվա տարբեր ամիսներին: Կաթի ամենաքիչ քանակությունը ստացվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին՝ ամսական 18-20 հազարական տոննա (օրական՝ 600-650 տոննա), իսկ ամենաշատ քանակությունը՝ ապրիլ-հունիս (առավելագույնը՝ մայիսին) ամիսներին՝ ամսական 77-80 հազար տոննա (օրական՝ 2200-2300 տոննա):
Մեր հանրապետությունում կովերի ծինը հիմնականում տեղի է ունենում հունվար-մարտ ամիսներին, կովերը կթվում են 10 ամիս, ապա 2 ամիս ցամաքում: Ծնից հետո, սկզբի 2-3 ամիսներին կաթի յուղայնությունը ցածր է՝ 3.0-3.4 %, ապա հասնում է 3.5-3.6 %, իսկ աշնան ամիսներին՝ 3.8 % և ավելի: Միջին յուղայնությունը կազմում է 3.8 %:

Կաթի յուղայնությունը համեմատաբար ցածր ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 223 | Добавил: Lilit | Дата: 24.04.2012

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետև անպատմելի բան է կատարվել: Եվ հուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետև ոչ մի բառ չի կարող արտահայտել այն, ինչ մենք զգում ենք:

Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մեր պատմության հազարամյակների մատյանում ոսկեհատիկ ցորենի պես հավաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել այսօրվա ու վաղվա մեր կյանքը, մեր ազգային դիմագծի ամբողջականությունն ու առանձնահատկությունը: Ցավոք, այդ էջերը միայն հաղթանակների ու վերելքների մասին չեն:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը' սևահանդերձ ապրիլի 24-ը, ոչ միայ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 204 | Добавил: Lilit | Дата: 24.04.2012