Երկուշաբթի, 11.11.2024, 00:13
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 26 » Ա. Գեւորգյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը
11:10
Ա. Գեւորգյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ապրիլի 24-ին ընդունեց Համաշխարհային բանկի՝ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը եւ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարությունը:

Քննարկվեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: ՀԲ կողմից հաստատված լրացուցիչ ֆինանսավորման միջոցները եւս առաջիկա երկու տարիներին կուղղվեն մարզերում սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը: Կարեւորելով ՀՍՆՀ երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի արագ մեկնարկը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ծրագրի վերջնական ուղղությունները կհստակեցվեն մայիսի երկրորդ տասնօրյակում: Մինչ այդ կողմերը սեղմ ժամկետներում կավարտեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:

Զրուցակիցները բարձր գնահատեցին ՀԲ -ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերի արդյունավետությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածքների համաչափ զարգացման առումով:
Категория: Տնտեսություն | Просмотров: 226 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0