Շաբաթ, 21.09.2024, 06:09
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 12 » Ադրբեջանը ծանր հարված կստանա
14:40
Ադրբեջանը ծանր հարված կստանա
 
Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման: Օդանավակայանի թռիչքուղու կառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Այս փուլում վերապատրաստվում է անձնակազմը, Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստվում է առաջին չվերթին, որի ժամկետը դեռ հստակեցված չէ: 

ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը նշում է, որ առաջին թռիչքի ուղևորներից մեկն ինքն է լինելու, իսկ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին համարժեք պատասխան է տալիս: 

«Մեր օդանավակայանն անպայման գործարկվելու է, անվտանգության առումով որևէ խնդիր չկա: Իհարկե, Ադրբեջանը կարող է ինքնաթիռ խփել նաև Երևանի տարածքում, բայց այսօր մեր հակաօդային պաշտպանությունն էլ Ադրբեջանի տարածքում օրվա ընթացքում մոտ 260 ինքնաթիռ է ուղեկցում»,- ասաց նա: 

Մովսես Հակոբյանը հիշեցնում է, որ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելը միջազգային նորմերի կոպիտ խախտում է: Նրա տեղեկացմամբ` Ստեփանակերտի օդանավակայանը կառուցված է այնպես, որ ինքաթիռները թռչելու են բացառապես մեր տարածքով, Ադրբեջանի սահմանը չեն խախտելու: 

«Իսկ եթե Ադրբեջանը փորձի այդպիսի սադրանքի դիմել, մեր հակաօդային պաշտպանության ուժերը նաև հնարավորություն ունեն արձակված հրթիռը շարքից հանել»,- ընդգծեց ՊԲ հրամանատարը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 215 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0