Շաբաթ, 21.09.2024, 06:18
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 17 » Ալեքսանյանը գողանում է թոշակները
13:08
Ալեքսանյանը գողանում է թոշակները
ՀՀԿ-ն վախենում է տնտեսական հարցերով հեռուստաբանավեճ կազմակերպել, քանի որ վախենում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Բա մի հատ տնտեսական բանավեճ չլինի՞, բա վախենա՞ք: Ես գիտեմ` ինչի չեն գալիս` Բագրատյանի համար: Մտածում են, որ Բագրատյանը կգա»,- ընդգծեց նա:

ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի հետ բանավիճելու վերաբերյալ հարցին էլ Բագրատյանը պատասխանեց, որ եթե հանկարծ ՀՀԿ-ն որոշի, որ տնտեսական բանավեճին պետք է մասնակցի Ռուբեն Հայրապետյանը, ապա ինքը միշտ պատրաստ է:

«Չնայած, Ռուբեն Հայրապետյանին ես ասելիք չունեմ: Նա ոչինչ չի հասկանում տնտեսությունից, ոչինչ չգիտի էդ հարցերից: Ռուբեն Հայրապետյանը դեբատի է հրավիրել մեծամասնականին: Երեկ հայտարարում էր, որ իր կալիբրին չեմ: Չգիտեմ` կալիբր ասելով ինչ նկատի ունի` ուղեղի ծավա՞լը, թե մարմնի չափսերը: Բայց Ռուբեն Հայրապետյանը պիտի հասկանա, որ ինքը առաջադրվելով մեծամասնականով` պետք է հարգի Նիկոլ Փաշինյանին և դեբատներին մասնակցի: Կալիբրից ա խոսում, էն մարդը դուրսը կանգնած ա, հրավիրեք ներս, կուլտուրա ունեցեք, խոսեք, ինքդ ես հրավիրել: Սկզբում ասել էր` 10-ից մեկը, հետո խոսքը փոխեց, թե առաջին 10-ը նկատի ունեմ: Դա արդեն լկտիություն ա: Նրան անմիջապես նախագահը պիտի զանգեր, ասեր` ձեռ ես առնում քեզ, ականջները քաշեր: Էսի մի հինգ անգամ հայտարարեց, որ չի դնում թեկնածությունը, մի 15 անգամ էլ հայտարարեց, որ դնում ա: Եվ էսի ֆուտբոլն ա ղեկավարում, ինչ-որ բան ա ղեկավարում էդ մարդը, ո՞նց կարելի ա ըտենց: Էս տեսակը պիտի հեռանա, չպիտի լինի»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ իշխանություններն ամեն տեղ խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի ՀԱԿ անդամների հետ հնարավորինս քիչ մարդ հանդիպի: Սպառնում են մարդկանց զրկել աղքատության նպաստներից, աշխատանքից, եթե մասնակցեն ՀԱԿ նախընտրական հանդիպումներին:

Անդրադառնալով օրերս Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպին, երբ Սամվել Ալեքսանյանի կողմնակից կանայք դուրս էին եկել Նիկոլ Փաշինյանի դեմ, Բագրատյանը նշեց, որ Ալեքսանյանը դա վախից է անում: «Նրա անվան հետ կանացի ներքնազգեստի տարրերից մեկն են կապում, էս մարդն էլ կազմակերպել էր էդ կանանց հավաքը: Կանայք նրանից կախված են ինչ-որ ձևով: Վախում ա, ասելիք չունի: Է, առաջադրվել էիր, առաջադրվել էիր, ասում ես` 100 տոկոսով կրած եմ, մարդիկ քեզ նորմալ դեբատների են հրավիրում, որպեսզի տեսնեն ինչ ինտելեկտուալ մակարդակ ունես, ինչո՞ւ ես հրաժարվում»:

Հրանտ Բագրատյանի հաշվարկներով` խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանն այսօր ոչ թե տարեկան 10-15 մլրդ, այլ 120-150 մլրդ դրամ հարկեր պետք է վճարեր պետբյուջե: Այդ հարկերի շնորհիվ կենսաթոշակի չափը կկրկնապատկվեր: Իսկ եթե այդքան հարկ չի վճարում, «ուրեմն էդ մարդը գողանում ա թոշակները»:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 262 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0