Շաբաթ, 21.09.2024, 05:51
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 25 » ԱՄՆ ռազմատիեզերական հետախուզությունը կին է գլխավորելու
10:43
ԱՄՆ ռազմատիեզերական հետախուզությունը կին է գլխավորելու
ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչությունն առաջին անգամ կին է ղեկավարելու, գրում է Ասոշիեյթիդ Պրեսը: 

Ապրիլի 24-ին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլապերը հայտարարել է, որ գեներել Բրյուս Կարլսոնի տեղը զբաղեցնելու է Բեթի Սեպը: Կարլսոնը գերատեսչությունը գլխավորել է 2009թ, իսկ Սեպը նրա տեղակալն էր: 

Կարլսոնի ղեկավարությամբ 2011թ ռազմատիեզերական հետախուզությունը հաջողությամբ 6 արբանյակ է ուղարկել տիեզերք, որը վերջին 25 տարիների լավագույն ցուցանիշն է: 

Բեթի Սեպն իր կարիերան սկսել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, որտեղ ֆինանսատնտեսական հարցերով տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 1997թ Սեպը տեղափոխվել է Կենտրոնական հետախուզական վարչություն, իսկ 2005թ դարձել է ռազմատիեզերական հետախուզության տնօրենի տեղակալը բիզնես ծրագրավորման հարցերով:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 245 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0