Շաբաթ, 21.09.2024, 05:45
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 21 » Առաջիկա տասնամյակի մարտահրավերը` ըստ Հրանտ Բագրատյանի
12:48
Առաջիկա տասնամյակի մարտահրավերը` ըստ Հրանտ Բագրատյանի
Հայաստանի գործատուների հանրապետական միությունում այսօր ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող Հրանտ Բագրատյանի և Գործարարների միության փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում` արդյունաբերության զարգացումը և արտահանման խթանումը թեմայով: 

Միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտնեց, որ մինչև ընտրությունները նախաձեռնել են հանդիպումներ 7 քաղաքական ուժերի հետ` նրանց տեսակետներին ծանոթանալու համար:

Հ. Բագրատյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ ծրագիրը տասնամյա ժամկետի համար է: Ըստ այդմ` արդյունաբերության տեսակարար կշիռը ներկայիս 12%-ից պետք է հասցվի 24%-ի, իսկ գյուղատնտեսությանը` նվազեցվի ներկայիս 19%-ից մինչև 8-10%: Սակայն դա չի նշանակում, որ բացարձակ թիվն անկում չի ապրի` պարզապես տեսակարար կշիռների փոփոխություն կլինի ի հաշիվ արդյունաբերության զարգացման: 

Հ. Բագրատյանի խոսքով` առաջիկա տասնամյակի մարտահրավերը արտադրանք արտադրելն է բարձր ավելացված արժեքով: 

«Բահերը վերցրել` հարձակվել են հանքերի վրա: Սա ոչ մի ապագա չի խոստանում ՀՀ-ին: Դիվերսիֆիկացիոն աճը սուտ է: Նախկինում կախված էինք շինարարությունից, այժմ կախված ենք հանքերից»,- ասաց բանախոսը` նշելով, որ 15-20 տարի հետո այսպես գիշատչաբար շահագործելու դեպքում պաշարները կվերջանան մի քանի անգամ ավելի շուտ, քա նորմալ շահագործման դեպքում: 

Հ. Բագրատյանը նշեց, որ այսօր մարդիկ արտագաղթում են, և անհրաժեշտ է ապահովել բարձր արտադրողական արդյունաբերության կազմակերպումը ՀՀ-ում, որպեսզի մարդիկ չլքեն երկիրը: Պետք է կարգավորել դրամի հարաբերական արժևորման միտումը: Ներկայիս արտագաղթի միտումները ցույց են տալիս, որ տրանսֆերտների ծավալները զգալիորեն կաճեն: 

«Բացի Շվեյցարիայից` որևէ երկիր չի կարող թույլ տալ իր դրամի արժևորումը դոլարի նկատմամբ: Մենք պետք է թույլ տանք դրամի սահուն արժեզրկում գոնե այն երկրների նկատմամբ, ուր արտահանում ենք: Միակ լուծումը տրանսֆերտների ստերիլիզացիան է. ԿԲ-ն պետք է գնի արտարժույթը»,- նշեց Հ. Բագրատյանը: 

Նրա խոսքով` սա կբերի գնաճային ճնշումների, իսկ այդ խնդիրը պետք է լուծվի մրցակցության շնորհիվ: Օրինակ` շաքարը պետք է բերեն մի քանի տնտեսվարողներ` ներկայիս մեկի փոխարեն, բենզինը մեզ մոտ ավելի թանկ է, քան Ֆրանսիայում` կրկին մրցակցության բացակայության պատճառով: 

«Եթե ապահովենք մակրոտնտեսական քաղաքականություն, արագորեն կարելի է ձևավորել մոտ 5 մլրդ դոլարանոց զարգացման հիմնադրամ և այդ միջոցները ուղղել արդյունաբերության զարգացմանը»,- նշեց Հ. Բագրատյանը:
Категория: Տնտեսություն | Просмотров: 251 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0