Շաբաթ, 21.09.2024, 05:59
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 14 » Առանձին անհատների «ռասկռուտկա» են անում շոու-բիզնեսի ներկայացուցիչների նման. Արամ Գյուրջյան
13:49
Առանձին անհատների «ռասկռուտկա» են անում շոու-բիզնեսի ներկայացուցիչների նման. Արամ Գյուրջյան
Առանձին անհատների «ռասկռուտկա» են անում շոու-բիզնեսի ներկայացուցիչների նման: Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը։ Հիշեցնենք, որ վերջերս ասուլիսներից մեկի ժամանակ էլ Գյուրջյանը հայտարարել էր, թե «ընտրությունները վերածվել են «Միսս և միստր Հայաստան» մրցույթի:

Անդրադառնալով իրենց կուսակցության նախընտրական ծրագրին՝ Գյուրջյանն ասաց, որ երկրում նախ և առաջ համակարգային փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել։ 

«Այս ոհմակային մտածողությունը բերել է նրան, որ քաղաքացիները լիովին հիասթափված են։ Այդ պատճառով ընդգծում ենք, որ պետք է համակարգի փոփոխություն: Սա անհատի խնդիր չէ, այլ քսան տարվա ընթացքում ձևավորված համակարգ է: Սա քողարկված վտանգներ է պարունակում: Բարոյալքված հասարակություն ունեցող երկրում չեմ բացառում, որ որոշ լծակներ օգտագործելով՝ արտաքին ուժերը ազդեցություն ունենան մեր երկրում»,- նշեց ՀԴԿ անդամը:

Խոսելով ընտրությունների վերահսկման միասնական շտաբի մասին՝ Գյուրջյանը տեղեկացրեց, որ իրենց փաստաթղթի քննարկմանը չեն հրավիրել:

«Սա խոսում է քաղաքական ուժերի անլուրջ վերաբերմունքի մասին փաստաթղթի կամ մյուս քաղաքական ուժերի նկատմամբ»,- կարծիք հայտնեց Գյուրջյանը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 250 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0