Շաբաթ, 21.09.2024, 05:49
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 18 » Ավանդական գործարք, ավանդական գին, ավանդական վճարող
11:35
Ավանդական գործարք, ավանդական գին, ավանդական վճարող
Որքան ծավալվում է Հայաստանի խորհրդարանի ընտրության քարոզարշավը, այնքան ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Հայաստանի գործող քաղաքական համակարգն իր հիմնական դերակատարներով, ըստ էության, բացարձակապես կապ չունի այն հրատապ խնդիրների հետ, որոնք առկա են հասարակության և պետության կյանքում, որոնք հուզում են քաղաքացիներին և պահանջում են անհապաղ լուծումներ ներկայի ու ապագայի համար: Միայն գեղեցիկ խոստումները, թեկուզ նաև հիմնավորման, երբեմն, համոզիչ փորձերով, դեռևս բավարար չեն հանդիսանալու այն բանի վկայություն, որ քաղաքական համակարգի հիմնական դերակատարները ադեկվատ են արձագանքում հասարակության և պետության մարտահրավերներին:

Բանն այն է, որ խորհրդարանի ընտրության ներկայիս գործընթացում առավել ուժեղ են ինտրիգներն ու ստվերային պայմանավորվածությունները, և քաղաքական ուժերը, այսպես ասած, քաղաքականություն են խաղում` մոռանալով, որ քաղաքականություն կարելի է խաղալ այն երկրներում, որտեղ կան կայացած քաղաքական համակարգեր, կայացած պետական ինստիտուտներ, կայացած սահմանադրական կարգ: Հայաստանում այդ ամենը չկա, հետևաբար քաղաքականություն խաղերը Հայաստանում դառնում են ոչ այլ ինչ, քան դավադրություն հասարակության դեմ: Եվ այդ իմաստով, ներկայիս խորհրդարանի ընտրությունն իր, այսպես ասած, հիմնական դերակատարներով հանդերձ, ըստ էության հանդիսանում է դավադրություն հասարակության և պետության դեմ, որն, ընդ որում, կատարվում է հենց նույն հասարակության և պետության շահի անունից: Իրականում արվող ու ասվող գրեթե ոչ մի բան կապ չունի հասարակության և պետության շահի հետ, և ավելին՝ այդ շահը տանում է է՛լ ավելի մեծ վտանգների, որ առկա են ստվերային քաղաքական գործընթացներում, ուր աջ ձեռքը լավ էլ գիտե, թե ինչ է անում ձախը, բայց չիմանալու է տալիս:

Հայաստանի շանսը առկա խորհրդարանական ընտրությանը, պետք է լիներ բաց, քաղաքացիական կողմնորոշիչների և արժեքների առանցքով ընտրական գործընթացը: Սակայն այսօր այդ ամենը դարձել է ընդամենը կարգախոս, վարագույր, որի հետևում կնքվում են ավանդական հայկական քաղաքական կյանքին հատուկ ավանդական ներքաղաքական գործարքները, որոնց գինը հերթական անգամ վճարելու է պետությունն ու հասարակությունը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 237 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0