Շաբաթ, 21.09.2024, 05:34
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 18 » Էրդողանը վաղը Ստամբուլում հանդիպելու է Բարզանիի հետ
11:37
Էրդողանը վաղը Ստամբուլում հանդիպելու է Բարզանիի հետ
Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 19-ին Ստամբուլում հանդիպելու է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին: 

Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Իրաքի ու Քրդական ինքնավարության վերջին զարգացումները: Բացի այդ, քննարկվելու է սիրիական զարգացումների հետևանքով քուրդ բնակչության ապաստանի խնդիրը: 

Կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվելու նաև Թուրքիայում ապաստան գտած Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք Ալ-Հաշիմիի հարցը, որի նկատմամբ Իրաքում կայացվել է ձերբակալման դատավճիռ: 

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի կառավարությունը հատուկ թիկնազոր է հատկացրել Թարիք Ալ-Հաշիմիին: Խոսքը 17 ոստիկանի և 5 հատուկ պատրաստություն անցած թիկնապահի մասին է: Հաշիմիին Թուրքիայում թիկնազոր է հատկացվել այն բանից հետո, երբ տեղեկատվություն տարածվեց Հաշիմիին սպանելու մտադրության մասին:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 226 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0