Շաբաթ, 21.09.2024, 06:04
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 29 » Գարեգին Նուշիկյանն աջակցում է Ֆիրդուսի բնակիչներին
13:52
Գարեգին Նուշիկյանն աջակցում է Ֆիրդուսի բնակիչներին

Ըստ համացանցում տարածված հաղորդագրության՝ ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանի գործուն մասնակցությամբ Ֆիրդուսի բնակիչներն իրենց բնակարանային խնդիրների վերաբերյալ վերջնական պարզաբանումներ ու պատասխաններ ստանալու նպատակով հանդիպել են կառուցապատում իրականացնող ընկերության ղեկավարների հետ, քննարկել բոլոր խնդիրները: Ինչպես բնակիչներին խոստացել է պատգամավորի թեկնածուն, նա ուշիուշով հետևելու է խնդրի լուծմանը ողջ գործընթացին:

-Պարոն Նուշիկյան, ի՞նչ արդյունքներ ունեցավ Նուշիկյան-Սարգսյան հանդիպումը: Ի՞նչ է սպասվում առաջիկայում:

-ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանս պատճառը բնակիչներին անհանգստացնող խնդիրն էր: Վարչապետի միջնորդությամբ հանդիպեցի կառուցապատող ընկերության նախագահ Էդիկ Մելիքյանին և աշխատանքները համակարգող պատասխանատուների հետ: Խնդիրներին լուծում տալու նպատակով շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչները անրադարձան բնակիչներին անհանգստացնող հարցերին: Իրականում խնդիրը նաև մի փոքր այլ է. կառուցապատողներն էլ ազնիվ են եղել: Երեք տարի առաջ, երբ կառուցապատողները պայմանագրեր էին կնքում, այլ է եղել նաև բնակիչների դիրքորոշումը:

Այդ ժամանակ բնակչության մեծ մասը համաձայնել է սպասել շինարարության ավարտին՝ ժամանակավոր բնակվելով վարձակալած բնակարաններում (որի ամսեկան վարձի գումարը ըստ պայմանագրի հատուցում է կառուցապատող ընկերությունը)՝ երեք տարի հետո նորակառույց շենքում բնակարան ստանալու համար: Իսկ բնակչության մի մասն էլ համաձայնել է բնակարաններ ստանալ գինու գործարանի հարևանությամբ գտնվող Glendale Hills նորակառույց թաղամասում և վաղուց ապրում է այնտեղ: Այսինքն կառուցապատող ընկերությունը հսկայական քանակով ընտանիքների արդեն իսկ ապահովել էր բնակարաններով:Այսօր էլ բնակիչներից ոմանք, ովքեր համաձայնել էին սպասել մինչև շինարարության ավարտը, պատրաստ են բնակարան ստանալ գինու գործարանի հարակից տարածքում, քանի որ մինչ օրս շարունակում են ապրել վարձակալական հիմունքներով:

Այս ընթացքում փոխվել են նաև բնակիչների ընտանեկան կարգավիճակները: Դա էլ օբյեկտիվ պատճառ է հանդիսացել նրանց դիրքորոշման փոփոխության հարցում: 
Խնդիրների շարքում է նաև այն, որ ֆիրդուսի տարածքում կան բազմաթիվ տներ, որոնք ընդգրկված են գերակա շահ ճանաչած տարածքում և առաջիկայում ենթակա են ազատման, բայց ներկայումս չեն խանգարում իրականացվող շինարարական աշխատանքներին և այդտեղ բնակվող մարդիկ դեմ են իրենց բնակարաններից դուրս գալուն: Պայմանավորվածությունների արդյունքում հստակ որոշվեց, որ բնակիչներն իրենց բնակարանները կլքեն միայն այն ժամանակ, երբ կստանան իրենց նոր բնակարանները: 

-Բայց բնակիչները նաև ասում են, որ շինարարական աշխատանքները ձգձգվում են Այս առիթով ինչ են ասում կառուցապատողները:

- Գիտեք՝ նրանց մեկնաբանությունն էլ օբյեկտիվ պատճառներ ունի: Հիմքում ընկած են եղել բնակիչների ցանկությունները: Կառուցապատողները, նոր կառուցվելիք շենքում բնակություն հաստատել ցանկացողների քանակի աճին զուգընթաց, ստիպված են եղել փոխել նախնական նախագիծը, ըստ որի՝ այդ տարածքում պետք է կառուցվեր 16 000 քմ բնակելի շենք, որը բնակիչների դիմումների արդյունքում փոփոխվել և դարձել է 60,000 քմ: Այդ գործընթացը, որը ներառում է բնակիչների դիմումների քննարկումը, հաշվարկներն ու նոր նախագծի հաստատումը տևել է մոտ մեկուկես տարի, ինչը և հանդիսացել է շինարարության ձգձգման պատճառը:

- Փաստորեն՝ Դուք հանդիպեցիք թե բնակիչներին, թե կառուցապատողներին, նաև ՀՀ վարչապետի հետ քննարկում ունեցաք հարցի շուրջ: Արդյունքում ի՞նչ որոշվեց:

- Արդյունքում ունեցանք բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնց կատարման անմիջական վերահսկողը կլինի Տիգրան Սարգսյանը, իսկ ես էլ իմ կողմից ամեն ինչով կաջակցեմ խնդրի ամբողջականլուծմանը, այնպես, որ ոչ մի կողմ չտուժի արդյունքում: Նախևառաջ` բոլոր այն բնակիչները, ովքեր ներկայումս համաձայն են և ուզում են բնակարան ստանալ գինու գործարանի հարակից տարածքում, կարող են դիմում ներկայացնել, որպեսզի կառուցապատողները կարճ ժամանակում ուսումնասիրեն և գնահատեն իրավիճակը, որից հետո լուծումներ կտան առաջացած խնդիրներին:

Իսկ այն բնակիչներին, ովքեր կշարունակեն սպասել շինարարության ավարտին, կառուցապատողները խոստանում են, պայմանագրում նշված կարգի համաձայն երեք տարվա ընթացքում ավարտել շենքի կառուցման աշխատանքները և բնակիչներին հանձնել իրենց բնակարաների բանալիները:

Առաջնահերթ բնակարաններ կտրամադրվեն այն ընտանիքներին, որոնք ունեն 70 տարեկանից բարձր ընտանիքի անդամներ:

Ընդառաջ գնալով բնակիչներին՝ որոշվեց նաև վերանայել բնակարաններին տրվող վարձավճարների չափը. հայտարարվեց, որ բոլոր այն բնակիչները, ովքեր կցանկանան երկարացնել պայմանագիր և սպասել շենքի կառուցման ավարտին, այսուհետ կստանան գրեթե երկու անգամ ավելի գումար բնակարանների վարձակալության համար:

Անցած տարիների ընթացքում բնակիչներին պատճառած անհանգստությունների համար, որպես փոխհատուցում (խոսքը վերաբերում է, թե այն մարդկանց, որոնք պատրաստ են բնակարան ստանալ գինու գործարանի հարևանությամբ, թե այն մարդկանց, որոնք պատրաստ են սպասել շենքի կառուցմանը) կառուցապատողները խոստացան տրամադրել 5 քմ ավել բնակմակերես:

Այս ողջ գործընթացը մինչ օրս եղել է և մնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անմիջական վերասկողության տակ, իսկ ես, ինչպես խոստացել էի բնակիչներին իմ առաջին հանդիպման ընթացքում, ուշիուշով կհետևեմ և հետամուտ կլինեմ, որպեսզի խնդիրները ունենան իրենց դրական լուծումները:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 233 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0