Շաբաթ, 21.09.2024, 06:22
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 22 » ՀԱԿ առաջնորդն անցնում է կոռեկտության բոլոր սահմանները. Շարմազանով
10:56
ՀԱԿ առաջնորդն անցնում է կոռեկտության բոլոր սահմանները. Շարմազանով
Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 21-ին Գառնիում ընտրողների հետ կայացած հանդիպմանը արած այն հայտարարությունը. «Եթե ցանկանում եք Հայաստանը վերածել թուրքերի համար արոտավայրի, ընտրեք Սերժ Սարգսյանին»: 

Շարմազանովի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցավով պետք է նշեմ, որ ՀԱԿ-ի առաջնորդն անցնում է կոռեկտության բոլոր սահմանները: Ստիպված եմ հիշեցնել, որ 1997թ-ին հենց նա էր ձգտում Հայաստանը Թուրքիայի համար արոտավայր դարձնել, սակայն, փառք Աստծո, ազգային ուժերի ճնշման ներքո Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ: Թող հիշի 1992թ. մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված իր հարցազրույցը, որտեղ անձամբ ինքն էր ասել, թե համաձայն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակ ունենա: Թող հիշի և քիչ խայտառակվի»:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 202 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0