Շաբաթ, 21.09.2024, 06:16
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 3 » Հայ գիտնականը` Շվեյցարիայի գիտության բիենալի գլխավոր բանախոս
18:26
Հայ գիտնականը` Շվեյցարիայի գիտության բիենալի գլխավոր բանախոս

 Շվեյցարական գիտության իններորդ բիենալը (THE 9TH SWISS BIENNIAL ON SCIENCE, TECHNICS + AESTHETICS on «THE LARGE, THE SMALL AND THE HUMAN MIND») տեղի է ունեցել Լյուցեռնում, մարտ 31-ից ապրիլ 1-ը:

 Այս տարվա փառատոնը նվիրված էր հանրության ուշադրությունը գրավող երկու բնագավառներին` առաջին օրը` ուղեղի հետազոտություններին, երկրորդ օրը` տիեզերքի ճանաչմանը եւ արբանյակային ծրագրերին:  Տիեզերքի հետազոտմանը նվիրված երկու գլխավոր բանախոսներն (keynote speaker) էին մեր ժամանակների ականավոր գիտնական Ռոջեր Պենրոուզը (Sir Roger Penrose, Oxford) եւ  Վահագն Գուրզադյանը (կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոն, Ալիխանյանի անվ. ազգային լաբորատորիա եւ Երեւանի պետական համալսարան): Օրը եզրափակվել է Կլոր սեղան քննարկումով` նրանց եւ մի քանի այլ մեծանուն գիտնականների մասնակցությամբ` նախագահությամբ Մալքոլմ Լոնգեյրի (Sir Malcolm Longair, Cambridge)` Եվրոպական տիեզերական գործակալության գիտության հանձնաժողովի նախագահի:
Категория: Տնտեսություն | Просмотров: 234 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0