Շաբաթ, 21.09.2024, 05:38
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 24 » Հունգարիան դուրս է գալիս Նաբուկոյից
12:04
Հունգարիան դուրս է գալիս Նաբուկոյից
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հունգարական նավթագազային MOL ընկերությունը դուրս է գալիս Nabucco գազամուղային նախագծից, գրում է Bloomberg-ը: Վարչապետը Բրյուսելում հայտարարել է, որ նախագիծը դժվարությունների է բախվում իրականացման հարցում, այդ պատճառով էլ MOL-ը դուրս է գալիս դրանից:

Ընկերության հայտարարության համաձայն, բազմաթիվ անորոշություններ կան Nabucco նախագծի շուրջ, որոնք դժվար է անտեսել, մասնավորապես, գազամուղի արժեքն անընդհատ աճում է: 

Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում Հարավային հոսք ծրագրի իրականացման հարցում, որը նույնպես պետք է անցնի Հունգարիայով: Նրա խոսքով, Հունգարիայի համար գոյություն ունեն պարզ տնտեսական պատճառներ ռուսական նախագծին մասնակցելու համար: Վարչապետը նշել է նաեւ, որ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է գազամուղեր կառուցել նաեւ հարեւան պետություններից՝ մասնավորապես, Սլովակիայից, Խորվաթիայից եւ Իտալիայից:

Տեղեկացնենք, որ Nabucco գազամուղով Կասպից ծովից ադրբեջանական եւ թուրքմենական գազը պետք է Թուրքիայով, Բուլղարիայով, Ռումինիայով, Հունգարիայով եւ Ավստրիայով տեղափոխվի Եվրոպա: Nabucco-ի մրցակիցը համարվում է Հարավային հոսք գազամուղը, որով Ռուսաստանն առանց միջնորդների գազ պետք է մատակարարի Բալկաններ ու Հարավային 
Категория: Քաղաքականություն | Просмотров: 222 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0