Շաբաթ, 21.09.2024, 06:01
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 20 » Իսպանական ֆուտբոլային «սոլիդարություն». ՉԼ եզրափակիչի մասնակիցները կորոշվեն Իսպանիայում
13:14
Իսպանական ֆուտբոլային «սոլիդարություն». ՉԼ եզրափակիչի մասնակիցները կորոշվեն Իսպանիայում
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսի»–ն կրկնեց «Բավարիա»–ի երեկվա սխրանքը՝ սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթելով մրցաշարի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ին:

Միակ գնդակն այս խաղում առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին հեղինակեց «Չելսի»–ի կոտդիուվարցի հարձակվող Դիդիե Դրոգբան։ Չնայած որ Խոսեպ Գվարդիոլայի սաները մնացած ժամանակահատվածում մեծ ջանքեր գործադրեցին խաղը փրկելու համար, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց գրավել լոնդոնյան ակումբի դարպասը:

Մրցաշարի առաջին հանդիպումներից առաջ շատերն էին կարծում, որ եզրափակիչում իսպանական կլասիկոյի են ականատես լինելու։ Սակայն, այժմ բոլոր 4 թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեն՝ եզրափակիչ դուրս գալու համար։ «Բարսելոնա»–ն յուրօրինակ «սոլիդարություն» դրսևորեց Մադրիդի «Ռեալ»–ի նկատմամբ՝ նույնպես պարտվելով մրցակցի հարկի տակ։

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում:
Категория: Սպորտ | Просмотров: 219 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0