Շաբաթ, 21.09.2024, 06:21
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 17 » Կոլումբոսի առաջին ծովագնացությունից 520 տարի է անցել
13:19
Կոլումբոսի առաջին ծովագնացությունից 520 տարի է անցել
Ուղիղ 520 տարի առաջ՝ 1492 թվականի ապրիլի 17-ին, Իսպանիայի թագավոր Ֆերդինանդն ու նրա կինը՝ թագուհի Իզաբելլան, պայմանագիր են կնքել Քրիստոփոր Կոլումբոսի հետ: Թագավորական ընտանիքը Կոլումբոսին դրամական աջակցություն խոստացավ նրա նախաձեռնած արշավը դեպի «Հնդկաստան» իրականացնելու համար:

Կոլումբոսը իր ծրագրերը առաջին անգամ թագուհուն ներկայացրել է 1485 թվականին, սակայն այդ ժամանակ թագուհին շատ մտազբաղ էր: Պատճառը խափշիկների դեմ մղվող պատերազմն էր: Եվ միայն 5 տարի անց Կոլումբոսը կրկին փորձեց համոզել թագուհուն, որ այդ արշավը անհրաժեշտ է:

Այդպիսով՝ ապրլի 17-ին թագավորական ընտանիքի և ծովագնացի միջև ֆինանսական պայմանագիր կնքվեց: 1492 թվականի օգոստոսի 2-ին Կոլումբոսն ուղևորվեց «Հնդկաստան»: Սակայն, ինչպես հայտնի է, նա Հնդկաստան չհասավ, փոխարենը բացահայտեց նոր աշխարհը: 

Հայտնի ծովագնացներից նա առաջինն էր, որ հատեց Ատլանտյան օվկիանոսը: Նա հայտաբերեց նաև Մեծ և փոքր Անտիլյան կղզիները, Կարիբյան ծովի մի շարք փոքր կղզիներ, ինչպես նաև Հարավային Ամերիկայի ափերի մոտ գտնվող Տրինիդադ կղզին:

Ի պատիվ Քրիստոփոր Կոլումբոսի (իսպաներեն՝ Քրիստոբալ Կոլոն) ՝ Սալվադորի արժույթն անվանվել է կոլոն:
Категория: Մշակույթ | Просмотров: 276 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0