Շաբաթ, 21.09.2024, 06:06
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 13 » Լծակ Հովիկ Աբրահամյանի դեմ
10:54
Լծակ Հովիկ Աբրահամյանի դեմ
Ժողովուրդ թերթը գրում է, որ Գազի Հովո մականունով հայտնի արտաշատցի Հովհաննես Ղազարյանը, որը Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր հետ վիճաբանությունից, իր դեմ մահափորձից հետո ստիպված էր հեռանալ Հայաստանից, այժմ ղեկավարում է ՀՀԿ Արտաշատի ենթաշտաբներից մեկը: 

Թերթի տեղեկություններով, Ղազարյանը համաձայնել է աշխատել ՀՀԿ օգտին, քանի որ իր որդին այժմ գտնվում է բանտում, նրան մոտ 10 տարվա ազատազրկում է սպասվում: «Ու հիմա իշխանությունները խոստացել են պատժաչափը կրճատել, եթե Ղազարյանն իրեն լիազորված տարածքում ապահովի նվազագույնը 5000 ձայն: Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է՝ Ղազարյանին պատկանող տաքսի ծառայության մեքենաների վրա հայտնվել են ՀՀԿ դրոշներ, ընդ որում, խոսքն այն տաքսի ծառայության մասին է, որի համար էլ Աբրահամյանների հետ վիճաբանել էին նրանք: Ու հենց այդ տաքսիներից մեկն էր այրել Հովիկ Աբրահամյանի որդին», գրում է թերթը:

Գազի Հովոյին նախընտրական արշավին ներգրավելն ունի թերեւս նաեւ այլ նպատակ: Թեեւ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն է, սակայն նա վստահություն չի վայելում Սերժ Սարգսյանի մոտ: Ավելին, Հովիկ Աբրահամյանի կլանը Արարատի մարզում ակտիվորեն աշխատում է Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին: Գազի Հովոյի գործոնը Սերժ Սարգսյանի համար դառնում է կարեւոր թե Հովիկ Աբրահամյանի վրա լծակ ունենալու, թե նախընտրական իրավիճակը վերահսկողության տակ պահելու տեսակետից: Մանավանդ որ, Ղազարյանների ու Աբրահամյանների երկար պատմություն ունեցող հակամարտության մեջ առայժմ «հաղթող» է եղել Հովիկ Աբրահամյանը, եւ Գազի Հովոն ստանում է յուրահատուկ շանս իրավիճակն իր օգտին փոխելու համար, եւ ինչու ոչ՝ իր դիրքերը վերականգնելու, որի համար թերեւս ջանք չի խնայի:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 240 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0