Շաբաթ, 21.09.2024, 05:37
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 3 » Մադրիդյան սկզբունքները հայկական արտաքին քաղաքականության տապալումն են. Ա. Մելիքյան
11:26
Մադրիդյան սկզբունքները հայկական արտաքին քաղաքականության տապալումն են. Ա. Մելիքյան
Հայկական կողմերի շահերից չբխող Մադրիդյան սկզբունքներին Հայաստանը համաձայնել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին իրականացված արտաքին քաղաքականության արդյունքում և շարունակում է համաձայն մնալ առ այսօր:Այս մասին ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ միաժամանակ զերծ մնալով կոնկրետ գնահատականներ հնչեցնել այն ժամանակ երկրի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանի հասցեին:

«Մադրիդյան սկզբունքներին համաձայնելը մի քայլ էր, որն էապես սահմանափակեց բանակցային գործընթացում մեր ճկունության աստիճանն ու ճակատը, ինչպես նաև ինչ-ինչ նախաձեռնություններով հանդես գալու մեր հնարավորությունները: Շնորհիվ այս մոտեցումների՝ բանակցային օրակարգից իսպառ դուրս է մնացել հայ փախստականների հիմնախնդիրը: Այն, ըստ էության, բանակցությունների մաս չէ: Այժմ խոսվում է միայն ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանվածների մասին, որոնք, իբրև, պետք է վերադառնան ԼՂՀ շրջաններ: Սա հայկական արտաքին քաղաքականության տապալումն է, իսկապես լուրջ կորուստ»,- ասաց Արման Մելիքյանը:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 220 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0