Շաբաթ, 21.09.2024, 05:56
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 29 » Մարմարաշեն գյուղում Հանրապետականը կաշա՞ռք է բաժանում
13:56
Մարմարաշեն գյուղում Հանրապետականը կաշա՞ռք է բաժանում
Մասիսի թիվ 16 ընտրատարածքում նախընտրական աղաղակող միջադեպեր չեն եղել: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց թիվ 16-րդ ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Գևորգ Գևորգյանը` խոսելով ընտրատարածքում խախտումների շուրջ: 

Նրա խոսքով` ընտրատարածքում բնակիչների նկատմամբ շատ են ճնշումները: «Բնակիչների տներն են այցելում և՛ թաղայինը, և՛ հարկային աշխատողները, մտնում են և զգուշացնում քվեարկել ՀՀԿ թեկնածուի օգտին, հիմնարկություններում աշխատողներին են համոզում: Չի եղել, որ ընտրակաշառք բաժանողի կամ վերցնողի ձեռքը բռնենք, բայց այսօր ինձ ասացին, որ Մարմարաշեն գյուղում են կաշառք բաժանելու Հանրապետական թեկնածուի կողմից, բայց թե համամասնականի, մեծամասնականի համար է՝ չգիտեմ»,- հստակեցրեց ՀԱԿ թեկնածուն:

Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրված են նաև ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանը և ԲՀԿ անդամ Տիգրան Ստեփանյանը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 281 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0