Շաբաթ, 21.09.2024, 06:21
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 17 » Մեռնող համակարգի արշավը
13:13
Մեռնող համակարգի արշավը
Սարդարապատ շարժման հայտարարությունը

Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շահարկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կնոջ` Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանի անվան հայտնվելու հանգամանքը:

Հեռու մնալով լարված ծուղակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խնդրի շահարկման օրերին որոշեց զերծ մնալ որևե մեկնաբանությունից: Այժմ, երբ շահարկման ալիքը մարման մոտ է և Նարինե Միրզոյանի անունն իր դիմումի համաձայն օրենքով սահմանված կարգով արդեն հանվել է ՀՀԿ ցուցակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հայտարարում է հետևյալը`

1. Տիգրան Խզմալյանի կնոջը` Նարինե Միրզոյանին մարդկային և գործընկերային հարաբերությունների վրա հիմնված վստահությունը չարաշահելու միջոցով ՀՀԿ ցուցակում ընդգրկելը քրեաօլիգարխիկ վարչախմբի ձեռնարկած հատուկ գործողություն էր, որի նպատակը «Սարդարապատ» շարժումը և նրա անդամին վարկաբեկելն էր:

2. Տիգրան Խզմալյանի և նրա ընտանիքի պատվի, արժանապատվության ու բարի համբավի դեմ ուղղված տեղեկութային արշավին վարչախումբը և տիտղոսակիր ընդդիմությունը ներկայացնող ԶԼՄ-ների ու դրանց առանձին ներկայացուցիչների համերաշխ մասնակցությունը վկայում է նրանց` սոցիոմշակութային նույնության հիմքով խորքային գործակցության, ընդամենը քաղաքական իշխանության հետամուտ լինելու և պետության ու ազգի առջև ծառացած պրոբլեմների նկատմամբ կատարյալ անտարբերության մասին:

3. Մեռնող քաղաքական համակարգն ու մշակույթը ներկայացնող ուժերի կողմից երկրում ծավալվող դիմադրական շարժման, ընդ որում և «Սարդարապատ» շարժման ձեռնարկումները վիժեցնելու և որդեգրված ընթացքը կասեցնելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման, քանզի այս շարժումը նոր ծնվող քաղաքական համակարգի և մշակույթի նախաձեռնություն է:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 235 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0