Շաբաթ, 21.09.2024, 05:41
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 3 » Մեռյալները ողջունում են ձեզ
11:11
Մեռյալները ողջունում են ձեզ
 
Խիստ խորհրդանշական է, որ խորհրդարանի առաջիկա ընտրությանը հիմնականում «մասնակցելու» են «մեռած հոգիները», արտագաղթածները, Հայաստանի տարբեր բնակավայրերում ժամանակավորապես հաշվառվածները եւ այլն: Նրանց թիվը, տարբեր տվյալներով, կազմելու է մոտավորապես 700 հազար: Իշխանությունը, բնականաբար, այս 700 հազարից բաժին կհանի նաեւ մյուս կուսակցություններին: 

Անհասկանալի է մնում, թե ինչու մի քանի ամիս առաջ բացահայտվեց սոցապ ծառայության «գործը», երբ պարզվեց, որ այդ ծառայությունը տասնյակ տարիներ շարունակ թոշակ էր բաժանում տասնյակ հազարավոր վաղուց մեռածներին, որոնք որպես երախտագիտության նշան «քվեարկում» էին օրվա իշխանության օգտին: Այդ գործով մինչ այժմ մի երկու «սլաքավար» է ձերբակալվել, իսկ դրա ղեկավարը՝ Վազգեն Խաչիկյանը, ազատ «ֆռֆռում» է երկրում եւ լայն գործունեություն ծավալում մասնավորապես Լոռիում: 

Բացահայտվել է նաեւ «ընտրական» մյուս տեխնոլոգիան: Հայաստանում կան տասնյակ հազարավոր դատարկ բնակարաններ, որոնց տերերը վաղուց լքել են երկիրը: Ահա այդ տներում հաշվառվում են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում նաեւ ոչ Հայաստանի քաղաքացիներ: 

Ահա այս ողջ կոնտինգենտը՝ վաղուց մահացածները, երկիրը լքածները եւ այլ երկրների քաղաքացիներն են կազմելու հիմնական «էլեկտորատը»: Սակայն, սրանում նաեւ բավական խոր իմաստ կա՝ այս մարդիկ թերեւս իսկապես երախտապարտ են Հայաստանի տարբեր տարիների իշխանություններին, այսպես ասած քաղաքական ուժերին՝ նրանց «շնորհիվ» այս երկրից գլուխներն ազատելու համար: Եւ ի նշան երախտագիտության՝ կքվեարկեն, մանավանդ որ մինչեւ հիմա այդ նույն ուժերն են ասպարեզում: Եւ նաեւ, հենց դրանով տալով իրենց դաժան գնահատականը Հայաստանի մեռյալ քաղաքական դաշտին:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 191 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0