Շաբաթ, 21.09.2024, 05:35
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 25 » "Մեր երկիրը մենք ենք շենացնելու, ուրիշը մեր փոխարեն չի անի". Նուշիկյան
12:18
"Մեր երկիրը մենք ենք շենացնելու, ուրիշը մեր փոխարեն չի անի". Նուշիկյան

''Հայացք''-ի հյուրն է տնտեսագիտության թեկնածու, ''Նուշիկյան ասոցիացիա''-ի հիմնադիր նախագահ, թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը
- Քարոզարշավի ընթացքում ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր ընտրողներից կամ նրանք` Ձեզանից:
- Ամենամեծ ակնկալիքն այն է, որ ընտրվելուց հետո կարողանամ շարունակել շփումները, քանի որ մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն՝ սոցիալական, կենցաղային, նաև իմ ծրագրերի հետ կապված: Քիչ չեն պատկան մարմինների կողմից բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորումները, օրինակ` Ֆիրդուս փողոցի բնակչության հանդեպ: Ես հանդիպել, զրուցել եմ նրանց հետ, ու պարզվել է, որ ըստ պայմանագրի` քանդած տների փոխարեն կառուցապատողները նրանց նորակառույց շենքում բնակարաններ պետք է հատկացնեին, սակայն անցել է 3,5 տարի, իսկ շենքի շինարարությունը դեռ չի սկսվել, մինչդեռ Ֆիրդուսու բնակիչները շարունակում են ապրել հակահիգիենիկ պայմաններում: Նրանց խնդրով մտադիր եմ հանդիպել վարչապետի հետ: Բնակիչներին աջակցել ենք բազմաթիվ հարցերում:
- Հաճախ պատգամավորի թեկնածուի նախընտրական խոստումներն այդպես էլ մնում են թղթի վրա, և պատգամավոր-ընտրող կապն ընտրության հաջորդ օրն իսկ կտրվում է:
- Ընտրվելու դեպքում ընտրողների հետ կապը պահպանելու նպատակով հիմնելու եմ գրասենյակ, և ոչ միայն կլուծվեն նրանց խնդիրները, այլև կընդունենք նրանց առաջարկությունները: Հանդիպումների ժամանակ հաճախ եմ կրկնում, որ Կենտրոնի բնակչությանը հուզող հարցերը միասին ենք լուծելու: Մեր երկիրը մենք ենք շենացնելու, ուրիշը մեր փոխարեն չի անի: Այս առումով իմ ուսերին մեծ պատասխանատվություն է դրված: Մարդիկ մեծ ակնկալիքով պատգամավոր են ընտրում, նրա հետ հույսեր կապում ու երբեմն հիասթափվում, երբ համոզվում են, որ խաբված են: Ես սին խոստումներ չեմ տալիս, սակայն ընտրողներիս օգտակար լինելու համար կանեմ առավելագույնը: Ես նրանց հետ անկեղծ եմ և իմ ուժերից վեր խնդիրների լուծման խոստումներ չեմ տալիս. եթե ինչ-որ բան ես խոստանում, պետք է կատարես, այլապես մարդկանց աչքերին չես կարող նայել: Պատգամավորական մանդատն ինձ համար վաղը մարդկանց աչքերին նայելուց խուսափելու պատճառ չի կարող դառնալ:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 221 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0