Շաբաթ, 21.09.2024, 05:35
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 14 » «Միավորված հայեր»-ը բարեփոխումները տեսնում է օրենսդրական փոփոխություններ կատարելու ճանապարհով
13:50
«Միավորված հայեր»-ը բարեփոխումները տեսնում է օրենսդրական փոփոխություններ կատարելու ճանապարհով
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միավորված հայեր» կուսակցության անդամներ Գայանե Անդրեասյանը և Հովհաննես Հովհաննիսյանը խոսեցին իրենց նախընտրական ծրագրերի և գաղափարախոսության մասին։

«Ընտրություններին պատրաստվում ենք մեր ընտրական շտաբերի աշխատանքի միջոցով, ունենք շրջիկ ագիտացիոն շտաբ, որը շրջելով մեր երկրում՝ ընտրողներին ներկայացնում է մեր կուսակցությունն ու ծրագրերը», – ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերը գրեթե նույնն են, բոլորը հանդես են գալիս որպես ժողովրդավարական կուսակցություններ, իսկ իրենք նոր ուժ են քաղաքական դաշտում։

«Ներկայիս բոլոր կուսակցություններն իրենցից ներկայացնում են իշխանամետ ուժեր՝ մտածելով միայն իրենց բարօրության մասին։ Իսկ ենթադրվող ընդդիմադիր կուսակցությունները, որ նախկինում եղեն են կառավարող ուժեր, նույնպես ձգտում են միայն իրենց դիրքերը հաստատել Ազգային ժողովում։ «Միավորված հայեր» կուսակցությունը երրորդ ուժ է, որը գալիս է օրենքի ու արդարության երկիր ստեղծելու։ Մենք անելու ենք բարեփոխումներ՝ Ազգային ժողովում օրենսդրական փոփոխություններ կատարելով», – խոստացավ Հովհաննես Հովհաննիսյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ պետք է ժողովուրդը իր քվեն տա հենց իրենց, կուսակցության ղեկավարը պատասխանեց. «Եթե ժողովուրդը ցանկանում է փոխել ստեղծված իրավիճակը, ապա նրանք կքվեարկեն մեր օգտին, եթե չեն ցանկանում բարեփոխումներ տեսնել, ապա մենք դեռ վաղ ենք մտել քաղաքական դաշտ»,-ասաց Հովհաննիսյանը։
Категория: Քաղաքականություն | Просмотров: 222 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0