Շաբաթ, 21.09.2024, 06:14
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 20 » Նոր խթան կստանան տնտեսության թիրախային ոլորտները
13:11
Նոր խթան կստանան տնտեսության թիրախային ոլորտները
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
- «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2012 թ. միջոցառումների ծրագիրը, որի կատարման արդյունքում ակնկալվում է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը և աջակցել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխմանը, ինչպես նաև խթանել ընտրված ոլորտների մրցունակության բարձրացմանը,
- ստանդարտների մշակման ծառայությունների 2012 թ. ծրագիրը, որի շնորհիվ տնտեսության ճյուղերում կստեղծվեն որակի և մրցունակության բարձրացման պայմաններ, ինչպես նաև կկատարվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջները,
- ՀՀ հողային ֆոնդի ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2012 թ. կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը,
- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը,
- 2012 և 2013 թթ. ընթացքում պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) ժամանակացույցը և անվանացանկը,
- «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի տեխնիկական ծառայության ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքը' որպես 8 մլն եվրո պայմանագրային արժեքով կնքված գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման. թատրոնի և համերգասրահի վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, կավարտվի մինչև 2013 թ. առաջին եռամսյակի վերջը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության կարգին և միջոցառումների ծրագրին։
Категория: Տնտեսություն | Просмотров: 217 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0