Շաբաթ, 21.09.2024, 06:12
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 11 » Օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Վլադիմիր Կարապետյան
14:31
Օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Վլադիմիր Կարապետյան
Ապրիլի 10-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը մասնակցեց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներին:

Իր խոսքում Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես ասաց. «Քննարկման արդյունքներով անհրաժեշտ է արձանագրել, որ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս հանգամանքը կրկին անգամ հաստատվեց հենց Արդարադատության նախարարության ներկայացուցչի ելույթից հետո, քանզի վերջինս չկարողացավ վկայակոչել Սահմանադրության որեւէ դրույթ, որը թույլ է տալիս օգտագործել բանակը ներքաղաքական զարգացումներում: Այս պարագայում գործում է հետեւյալ եզրը. եթե որեւէ օրենք հակասում է Սահմանադրությանը, ապա գործում է Սահմանադրությունը, ոչ թե օրենքը»:

Կարապետյանը նաեւ վստահություն հայտնեց, որ հաջողության հասնելով ԱԺ ընտրություններին եւ համագործակցելով խնդրով մտահոգ քաղաքական կուսակցությունների հետ՝ Հայ Ազգային Կոնգրեսը ՀՀ ԱԺ-ում կապահովի այս ապօրինի նախաձեռնության վիժեցումը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 208 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0