Երկուշաբթի, 11.11.2024, 00:27
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 23 » Ովքեր են սոցիոլոգիական հարցումների չկողմնորոշվածները
12:21
Ովքեր են սոցիոլոգիական հարցումների չկողմնորոշվածները
Նախընտրական շրջանում ակտիվացած սոցիոլոգիական կազմակերպությունների բոլոր հարցումներում մեծ տոկոսային բաժինն ընկնում է իրենց քաղաքական հայացքներում չկողմնորոշված անձանց։ Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանն մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ովքեր են որակվում, որպես «չկողմնորոշված» ընտրողներ։

Ըստ նրա՝ դա նորմալ է և ունի մի քանի բացատրություն։ Սոցիոլոգիական ընկերությունները ոչ միայն համահանրապետական ուսումնասիրություն են անցկացնում, այլև առանձին տեղամասային։ Նրա խոսքով՝ իսկապես կա մարդկանց մի շերտ, որոնց սոցիոլոգներն ասում են չկողմնորոշված անձինք։ «Նրանք մի մասն են այն մարդկանց, ովքեր հրաժարվում են պատասխանել հարցման հարցերին՝ ինչ–ինչ պատճառներով: Եղել են դեպքեր, երբ ասել են՝ չեն ասի, թե ում օգտին են քվեարկելու ընտրություններին, կան մարդիկ, ովքեր իսկապես չգիտեն, թե ում են ընտրելու, այսինքն՝ չեն կողմնորոշվել կամ չեն էլ ցանկանում իմանալ։ Կան ոմանք, ովքեր ասում են. «Ձեր ընտրություններն էլ, դուք էլ. բոլորիս հոգնեցրել եք»։ 

Ըստ Պողոսյանի՝ կա չկողմնորոշվածների մի ռեսուրս, մի փոքր մաս, որը իսկապես գնալու է քվեարկելու, բայց առայժմ ինչ–ինչ պատճառներով չի մոբիլիզացրել իրեն նախընտրական քարոզարշավին, սակայն դրանք քիչ մասն են կազմում, նրանք մտածում են, որ կգնան ինչ–որ մի կուսակցության օգտին կքվեարկեն, բայց առայժմ չեն որոշել»,- մեկնաբանեց սոցիոլոգը՝ հավելելով, որ չկողմնորոշվածների մեծ մասը մարդիկ են, որոնք ուղղակի չեն ուզում քվեարկել կամ այնքան են հոգնել այս ամենից, որ պարզապես իրենց կարծիքը չեն ցանկանում ոչ մեկի ասել։ Գ․ Պողոսյանը նաև նկատեց, որ կուսակցությունների ռեզերվը, երբ նրանք ասում են, թե դեռ 25 % ունեն, իրականում այդքան չէ, շատ ավելի քիչ է։ 

Հարցին, թե նախորդ ընտրությունների համեմատ՝ չկողմնորոշվածների թիվն այսօր մեծացե՞լ է, նա պատասխանեց, որ այսօր մոտավորապես նույնն է, ինչ նախորդ ընտրություններում․ «Հիմա, երբ նշում են, թե 70 % գնալու են ընտրությունների, դա այդպես չէ, որովհետև ԱԺ անցած երեք, չորս ընտրություններում 58 %-ից ավել քվեարկող չի եղել, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ 68 % մասնակցություն եղել է, քանի որ դրանք հասարակությանն ավելի են ակտիվացնում, բայց ԱԺ ընտրություններն այդքան ակտիվ չեն, ինչքան նախագահական ընտրությունները»: 
Категория: Քաղաքականություն | Просмотров: 213 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0