Շաբաթ, 21.09.2024, 06:12
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 28 » Փաշինյանն ի սկզբանե առաջադրված է եղել Սամվել Ալեքսանյանի կողմից. Վարդան Վարդանյան
13:04
Փաշինյանն ի սկզբանե առաջադրված է եղել Սամվել Ալեքսանյանի կողմից. Վարդան Վարդանյան

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Վարդան Վարդանյանի հաղորդագրության համաձայն` ինքը բազմիցս բանավեճի է հրավիրել նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանին և Նիկոլ Փաշինյանին, բայց նրանք հրաժարվել են: ''Նրանք ընտրարշավի ամբողջ ընթացքում բեմականացնում են մի ներկայացում, որը միտված է ընտրողներին և միջազգային դիտորդներին համոզելու, թե իբր Սամվել Ալեքսանյանը և Նիկոլ Փաշինյանը քաղաքական տարբեր ու ''անհաշտ'' ճամբարների ներկայացուցիչներ են: Մինչդեռ իմ հարցազրույցներից մեկում ես արդեն նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ի սզբանե ընտրատարածքում ներդրված է եղել հենց Սամվել Ալեքսանյանի կողմից ու դժվար չէ կռահել, որ ոչ Նիկոլ Փաշինյանի գեղեցիկ աչքերի համար:

Ցավոք, թիվ 7 ընտրատարածքի ընտրարշավը քաղաքական իրական պայքարի փոխարեն վերածվել է իմիտացիոն թատերական ներկայացման, որտեղ Սամվել Ալեքսանյանին ընձեռնված է գլխավոր ռեժիսորի, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ անչափ շահագրգիռ ծաղրածուի դերը'',- ասված է թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վարդան Վարդանյանի հայտարարության մեջ:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 322 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0