Շաբաթ, 21.09.2024, 05:38
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 25 » Քաղաքական նկատառումներից ելնելով ` Սերգո Կարապետյանը գրեթե բոլորի համար հասանելի է
11:24
Քաղաքական նկատառումներից ելնելով ` Սերգո Կարապետյանը գրեթե բոլորի համար հասանելի է

''Չորրորդ ինքնիշխանություն''. ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը մի քանի օր է, ինչ արտակարգ ռեժիմով իրեն պատկանող ''Արտֆուդ'' պահածոների գործարանում մեկը մյուսին հերթ չտալով հանդիպումներ է անցկացնում: Եվ եթե տարիներ շարունակ գործարանի աշխատողները կարող է օրերով ծանոթ-բարեկամ խառնեին գործարանի սեփականատիրոջն այս կամ այն հարցով դիմելու համար, ապա հիմա ''սիրտը բաց'' նախարարը գրեթե բոլորի համար հասանելի է` առայժմ քաղաքական նկատառումներից ելնելով: Եվ այսպես, ՕԵԿ-ական նախարարի և իր գործարանի աշխատակիցների տետ ա տետ հանդիպման միակ և անփոխարինելի պատճառը մեկն է` ''մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձայնը տալ ՕԵԿ-ին'',- այս սկզբունքով է սկսվում և ավարտվում Սերգո Կարապետյանի օրն իր շրջապատում, գործարանում և ամեն տեղ, ով իր շուրջը հավաքվածներին զուգահեռ ճոխ-ճոխ խոստումներ է տալիս, որ իրեն ''չքաշելու'' դեպքում, իր կողքը կանգնողներին նա չնախատեսված պարգևների է արժանացնելու, իսկ եթե հանկարծ մեկի մտքով էլ անցնի շրջանցել նախարար մարդու խոսքը, ապա անհնազանդների ''ականջները քաշվելու են'':
Категория: Քաղաքականություն | Просмотров: 270 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0