Շաբաթ, 21.09.2024, 05:40
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 23 » Քվեարկեք մեզ, որ թալանենք ձեզ
12:19
Քվեարկեք մեզ, որ թալանենք ձեզ
...Սոցիալ-տնտեսական քաղաքականության ամբողջական գործադրմամբ ՀՆԱ-ն կկրկնապատկվի, պետական բյուջեն` կեռապատկվի, կստեղծվի առնվազն 200 հազար նոր աշխատատեղ: ...Սա Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական քաղաքականության գագաթնակետն է լինելու 5 տարի անց, եթե իհարկե ՀՅԴ-ն առաջիկա ընտրությունների արդյունքում ԱԺ-ում կազմի մեծամասնություն և ձևավորի կառավարություն:

Ծրագիրն, իհարկե, կարելի է քննարկել՝ որքանո՞վ է իրատեսական, ի՞նչ ռեսուրսներ կան դրա իրականացման համար, կամ արդյոք բավարա՞ր է առաջիկա 5 տարիների համար և ինչպե՞ս կփոխվի մարդկանց կյանքը: Խոստումները բազմաոլորտ են՝ արտահանման խթանում, ՓՄՁ զարգացում, գյուղատնտեսությանն արտոնություններ, հարկային ու մաքսային փոփոխություններ և այլն: Սակայն հետաքրքրական է, որ ամբողջ ծրագրում մի բառով չի հիշատակվում կոռուպցիան, որ չարյաց մեծագույնն է և մեր երկրում կրում է համակարգային բնույթ: Սա փաստում են միջազգային կառույցները, նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» 2011թ. զեկույցում մեր երկիրը 2.6 ցուցանիշով 183 երկրների ԿԸՀ դասակարգման աղյուսակում կիսում էր 129-րդից 133-րդ տեղերը:

Ի՞նչ է արել ՀՅԴ-ն կոռուպցիայի դեմն առնելու համար: Վահան Հովհաննիսյանը դեռ 2004-ին ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներից ու առաջամարտիկներից մեկն էր: Ու, երևի, այնքան լավ է պայքարել կոռուպցիայի դեմ, որ այժմ այլևս կարիք չկա դրա մասին խոսելու ու նախընտրական ծրագրում ներառելու համար: Իրականում սա միայն մի բան կարող է նշանակել՝ ՀՅԴ-ն ինքն այնքան է թաղված կոռուպցիայի հորձանուտում, որ բերանը չի բացվում խոսելու համար. ուղղակի կխեղդվի:

ՀՅԴ սոցիալ-տնտեսական ծրագրից մեկ այլ կետ՝ բնակարանային ապահովում: Դաշնակցությունը խոստանում է իրականացնել բնակարանային ապահովման ամբողջական ռազմավարություն` թիրախ սահմանելով յուրաքանչյուր տարի 5-6 հազար սոցիալական բնակարանների շինարարությունը: Նշված են նաև ֆինանսավորման աղբյուրները՝ պետական միջոցներ` 30-40%, կորպորացիաների միջոցներ` 10-20%, քաղաքացիների միջոցներ` 20-40%, համայնքային միջոցներ` 5-ից մինչև 20%, բարեգործական միջոցներ` մինչև 5%:

Մի փաստ պատմության բացահայտված էջերից. 2008թ. մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ծրագրի ստուգման ընթացքում ԱԺ Վերահսկիչ պալատը խայտառակ խախտումներ էր հայտնաբերել: 2002-2006թթ. ծրագիրն իրականացվում էր կառավարության և Եվրահանձնաժողովի հետ համատեղ: Բնակարաններով ապահովելու համար Եվրահանձնաժողովը տարեկան տրամադրում էր 10 մլն եվրո: Սոցիալական ապահովության նախարարությունը պայմանագիր էր կնքել «Սոկոլ գրուպի» հետ, որ սա մանկատան շրջանավարտների համար բնակարաններ գնի: Արդյունքում՝ 132 բնակարանից գնվել էր 70-ը՝ շուկայականից շուրջ 53 մլն դրամով ավելի թանկ ու անորակ: Միլիոններն էլ մեջ-մեջ էին արել: Ի վերջո, դատախազությունը քր.գործ հարուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի դեմ: Ընդամենը: Բայց չմոռանանք, որ 2003-2008թթ. սոցապնախարարությունը ղեկավարում էր ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը, ով, ի դեպ, ներկայում էլ համակարգում է ՀՅԴ նախընտրական քարոզչությունը:

Բնակարանային այս թալանի վերաբերյալ Ա.Վարդանյանն այն ժամանակ (արդեն նախարար չէր) հանդես եկավ պարզաբանմամբ, իբրև թե ինքն այդ ամենից անտեղյակ է եղել ու նույնիսկ փորձ արեց պաշտպանել «Սոկոլ գրուպին»` ասելով, թե դրական գործեր էլ են արվել: Բայց ո՞վ կհավատա անմեղ թագավորի ու խարդախ վեզիրի հեքիաթին: Այդ ո՞ր ենթական կարող է առանց իր ղեկավարի իմացության խաղալ այդքան միլիոնների հետ: Եվ սա միայն սառցաբեկորի գագաթն է:

Հիմա էլ Դաշնակցությունը կանգնել ու բնակարանաշինությունից է խոսում: Վարդանյան Աղվանն էլ կոչ է անում` գնացեք, քվեարկեք Դաշնակցությանը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 249 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0