Երկուշաբթի, 11.11.2024, 00:43
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 22 » Ռուսաստանցի փորձագետ. Ադրբեջանը բացահայտ եւ անպատիժ խախտում է ԵՍԶՈւ պայմանագիրը
12:44
Ռուսաստանցի փորձագետ. Ադրբեջանը բացահայտ եւ անպատիժ խախտում է ԵՍԶՈւ պայմանագիրը
Ադրբեջանին հարկավոր չէ ներքաշվել Իրանի դեմ հնարավոր հակամարտության մեջ, եթե միայն նրան փոխարենը շատ-շատ կարեւոր բան չխոստանան: Մեր թղթակցին հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսաստանյան ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը: Նրա խոսքով` այդ «շատ-շատ կարեւորը» կարող է լինել Լեռնային Ղարաբաղը:

«Եթե Բաքվին չխոստանան էլ սկուտեղով մատուցել Ղարաբաղը, ապա գոնե կարող են երաշխիք տալ, որ չեն խանգարի նրա գործողություններին»,-նկատեց փորձագետը` պատասխանելով հարցին, թե կարող է Ադրբեջանը ներքաշվել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մեջ:

Մեկնաբանելով Ադրբեջանի` Իսրայելից 1,6 մլրդ դոլարի սպառազինություն ձեռք բերելու մասին տեղեկությունը, Խրամչիխինը նշեց, որ տեսականորեն ցանկացած սպառազինություն կարող է օգտագործվել ցանկացած ակտիվ թշնամու դեմ: «Թեեւ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ զինված հակամարտությունը քիչ հավանական է, սակայն չի կարելի բացառել, եւ իրադարձությունների նման զարգացման պարագայում  ձեռք բերված սպառազինությունները կօգտագործվեն: Միաժամանակ հարկ է նշել, որ ռազմական հզորության առումով Իրանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերությունը հսկայական է, եւ վերջինիս չի հաջողվի հավասարակշռություն պահպանել: Սակայն ես ավելի շատ եմ հակված այն կարծիքին, թե հիմնականում այդ քայլն ուղղված է հայկական կողմի դեմ»,-ասաց զրուցակիցը: Ինչ վերաբերում է հակածովային «Գաբրիել 5» հրթիռներին, ապա փորձագետը կարծիք հայտնեց, թե դա «դժվար է կիրառել Հայաստանի դեմ»: «Այդ դեպքում թերեւս ավելի շուտ պետք է մտածել Թուրքմենստանի, քան Իրանի մասին»,-խորհուրդ տվեց նա:

Խրամչիխինը համաձայնեց այն դիտարկման հետ, որ Ադրբեջանը բացեիբաց խախտում է ԵՍԶՈւ պայմանագիրը. «Ադրբեջանը դա անում է վաղուց եւ անթաքույց կերպով, ընդ որում նրան ոչ ոք այդ մասին չի հիշեցնեում` անգամ Հայաստանը: Ակնհայտ է, որ այդ երկիրը շարունակելու է այդ կուրսը»:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 326 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0