Շաբաթ, 21.09.2024, 06:11
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 21 » Սերժ Սարգսյանի հաստատած ֆաշիզմը դասականի ծաղրանկարն է. Գայանե Առուստամյան
12:41
Սերժ Սարգսյանի հաստատած ֆաշիզմը դասականի ծաղրանկարն է. Գայանե Առուստամյան
Ավելի քան 5 տարի ռեժիմից ազատվելու նպատակին ծառայող մեր ազատամարտը հասել է այն վճռական փուլին, որը բախտորոշ է լինելու ոչ միայն յուրաքանչյուրիս համար, այլեւ նախանշելու է մեր երկրի եւ մեր հետագա սերունդների ճակատագիրը: Եվ հենց այս փուլում է, որ մեր զգոնությունը կրկին փորձելու է թուլացնել Հայաստանի ժողովրդին պատերազմ հայտարարած Հանրապետական կուսակցությունն ու նրա առաջնորդը, որն իր կուսակցության նախընտրական շրջայցերի ժամանակ ժողովրդին խոստանում է անցկացնել «լավ ընտրություններ, որպեսզի ունենանք լավ Հայաստան»:

Ես, անկեղծ ասած, հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում «լավ ընտրություններ ու լավ Հայաստան»: Հայաստանը կարող է լինել, ասենք' տնտասապես հզոր, սոցիալապես ապահով, կամ գոնե' դեմոկրատական, սոցիալիստական եւ վերջին հաշվով' ֆաշիստական, որ կա: Իսկ ֆաշիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ կանխարգելիչ հակահարված' երկրում ծայր առած հեղափոխություններին կամ ինչպես մեր պարագայում է' իշխանափոխության պահանջին, ժողովրդական զանգվածների ուշադրությունը կորպորատիվ հավաքների, կուլտուր-մասսայական միջոցառումների, ինչպես նաեւ պսեվդոդեմոկրատական եւ շովինիստական կարգախոսներով շեղելու ճանապարհով: Եթե մեր հասարակությունը մոռացել է, կամ չգիտի Գեբելսի «Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ ֆյուրեր» կարգախոսը, ապա Հայաստանում ամեն շենքի վրա փակցված է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» բովանդակությամբ պաստառ: Իսկ ահա նժդեհյան գաղափարախոսությունը Հայաստանի հասարակությանը բառացիորեն պարտադրած Հանրապետականը առաջնորդվում է «Մեռիր, դասակարգ, որ ապրի ազգը» հիտլերյան գաղափարախոսությամբ, որը ՀՀԿ դավանանքի հիմնադիրը համարվող Գարեգին Նժդեհը վերաշարադրել է հետեւյալ կերպ. «Թող մեռնեն երկուսն էլ' անհատ թե դասակարգ, որ ապրի ցեղը»: Ո՞վ կարող է ասել, որ Հանրապետական կուսակցությունը չի վերացրել բոլոր դասակարգերը ու չի ճնշում անհատականությունը, եւ ո՞վ կարող է հերքել, որ իբրեւ երկրի նախագ, Սերժ Սարգսյանը հասարակությանը դիմելիս ասում է' «սիրելի հայ ժողովուրդ», ուղղակի առհամարհելով Հայաստանի լիարժեք քաղաքացի հանդիսացող քրդերին, եզդիներին, մոլոկաններին, հրեաներին, ուկրաինացիներին եւ այլ ազգությունների ներկայացուցիչներին, որոնց համար Հայաստանը նույնպես հայրենիք է, ծննդավայր: Ռեժիմի պրոպագանդայի օղակները ամրագրում են ասվածը, որի ապացույցը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բարի լույս հայեր» հաղորդաշարն է: Ո՞վ կարող է հերքել այն ակնհայտ փաստը, որ Հայաստանի Խորհրդարանում գոյություն ունի թեկուզ մեկ այլազգի ներկայացուցիչ: Տեղական նշանակության եւ դասական ֆաշիզմի միջեւ գոյություն ունեցող միակ տարբերությունն այն է, որ նախորդ դարասկզբին եվրոպական ֆաշիզմը սեւեռված ոչնչացնում էր կոնկրետ ազգության, իսկ ահա Հայաստանում ոչնչացվում է կոնկրետ տեսակ' մտածող եւ ընդվզող տեսակը: Ֆաշիզմ հասկացության իմաստը, գաղափարախոսությունը, կայացման ընթացքը, գործելաոճը եւ նույնիսկ խորհրդանիշերը մեկին-մեկ համընկնում են Հայաստանում իշխող ռեժիմի պատմությանն ու նկարագրությանը: Այս իրավիճակը հուսահատության եզրին է հասցրել մեր երկրի բնակչությանը' մարդիկ փախչում են Հայաստանից, իսկ ովքեր չեն փախչում, քայքայվում են բարոյապես եւ ֆիզիկապես, ապրել չեն ուզում' հուսահատությունից նետվում են պատուհաններից, կամուրջներից, ինքնասպան են լինում, շատացել են սրտի եւ ուղեղի կաթվածներից մահացության դեպքերը, 40-45 տարեկան երիտասարդ տղամարդիկ մեռնում են ոտքի վրա, եւ սա չափազանցություն չէ: Գոնե ես, որը տեղյակ է լրահոսին, կարող է վկայել, որ ժողովուրդը էլ չի դիմանում: Այցելեք հանրակացարանները, սիրելի գործընկերներ եւ լուսաբանեք այնտեղ հաստատված մղձավանջը: Ես երեկ եմ եղել 2-րդ մասիվի հանրակացարանում եւ հայտարարում եմ, որ ռեժիմի նախաձեռնած աղքատության հաղթահարման երկարամյա ծրագրին զուգահեռ, այնտեղ տիրում է ծայրահեղ չքավորություն եւ հուսահատություն ու անմարդկային պայմաններում ապրողների վերջին ուրախությունը եղել է այն, որ զատկի տոների պատրվակով նրանց չպիտակավորված, ժամկետանց նախընտրական ձու են բաժանել: Սա տիպիկ աուշվից է, մեկ տարբերությամբ' այնտեղ պակասում են գազախցիկները:

Ի՞նչ է, սա, եթե ոչ ֆաշիզմ: Մի՞թե 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, Երեւանի փողոցներում մարդկանց ոտնատակ տված, կանանց եւ երեխաների նկատմամբ դաժան բռնություններ իրականացրած, խաղաղ ցուցարարներին սպանդի ենթարկած հաստավիզ սպեցնազը շատ է տարբերվում նախորդ դարասկզբին եվրոպական քաղաքներում հրեաներին ու դիմադրություն ցուցաբերող մյուս քաղաքացիներին փողոցներում գնդակահարած ֆաշիստներից: Մի՞թե Երեւանի շենքերի բակերում ու փողոցներում բռնության ենթարկվողներին լուռ անտարբերությամբ հետեւող բնակիչները շատ են տարբերվում ֆաշիզմի օրոք եվրոպական քաղաքներում առանձնացված հրեական գետտոներում իրականացվող բռնությունները չտեսնելու տված «արիացիներից», եւ մի՞թե ժամանակակից Հայաստանի գործատուները նման չեն համակենտրոնացման ճամբարներում մարդկանց աշխատացնող այն վերակացուներին, որոնք իրենց կաշին փրկելու համար պատրաստ են օտարել, փողոց նետել, սովի մատնել իրենց աշխատողներին միայն այն բանի համար, որ նրանք չեն տեղավորվում ռեժիմի հաստատած սահմաններում կամ Աստված ոչ անի, համարձակվում են հայտնել սեփական կարծիքը, պահանջում են վճարել իրենց աշխատավարձը կամ որոշում բացահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը: Եվ մի՞թե ցանկացած ընդվզում Հայաստանում չի արժանանում ուժայինների կողմից ու նույնիսկ բանակի կիրառմամբ ճնշվելու ճակատագրին, ինչպիսի ճակատագրի արժանացավ Վարշավայի գետտոյի բունտը:

Սիրելի' ժողովուրդ, Սերժ Սարգսյանի հաստատած ֆաշիզմը, այնուամենայնիվ, դասականի ծաղրանկարն է, Խաչիկ Ասրյանը վկա' խեղկատակություն է, ընդամենը վախի մթնոլորտը պահելու միջոց: Բայց այս ռեժիմը պետք է թոթափել եւ ֆաշիստներից ազատվելու համար մեզ ընձեռված հնարավորությունը մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են: Ես, որպես մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու եւ որպես ընդդիմադիր զրկված լինելով հանրային ոլորտներում, մասնավորապես հեռուստատեսության միջոցով իմ ընտրողներին ներկայանալու հնարավորությունից, գնում եմ մարդկանց մոտ, թակում եմ նրանց դռները եւ կարող եմ ասել, որ այս ռեժիմին հաջողվել է տոտալ հսկողություն սահմանել միայն պետական ապարատում աշխատողների վրա, այն էլ' միջին օղակներում աշխատող եւ հանցակցությամբ իրենց կապվածների: Իրականում ժողովուրդը քաջ գիտակցում է իրավիճակը: Միայն թե, մի մտավախություն ունի' կարող են օգտագործել երկրից բացակայողների եւ մահացածների հաշվին կեղծված ձայները ու հակակշռել ողջերի եւ իրապես գոյություն ունեցող մարդկանց քվեներին: Այդ մտավախություներն անհիմն չեն, որովհետեւ ընտրացուցակներում ընդգրկված ուրվականների թվաքանակն իրոք բանականության սահմանից դուրս է: Ռեժիմը նույնպես մտահոգված է, ես կասեի' խուճապահար, հասկացել է, որ հասարակությունը մերժում է իրենց եւ հրաժարվում ավանդական գործարքներից ու ընտրակաշառքներից: Եվ դա է պատճառը, որ հակառակ ընտրությունները ազատ արդար ու թափանցիկ անցկացնելու եւ «լավ Հայաստան» կառուցելու մասին ֆաշիստական կուսակցության առաջնորդի խոստումների, նախընտրական քարոզչության ընթացքում սկսվեց ահաբեկչությունը' փողոցներ հանվեցին հրոսակախմբեր, հետապնդելու, ծեծելու, վախացնելու ընդդիմադիր թեկնածուներին ու նրանց համախոհներին:

Սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ' քրդեր, մոլոկաններ, հրեաներ, ռուսներ, հայեր եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Մենք հայրենիք ենք կորցնում, մենք ի վերջո իրավունք չունենք մեր երեխաներին թողնելու ռեժիմի թալանի մնացորդներն ու ավերակներ: Պայքարի խաղաղ ճանապարհ որդեգրած ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ջանքը արդյունք է ունենալու, միայն թե գնացեք եւ քվեարկեք ընդդեմ ֆաշիստական ռեժիմի եւ ձեր ձայները վստահեք Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, որովհետեւ Հայ Ազգային կոնգրեսն է միակ ընդդիմադիր ուժը եւ պայքարում է ֆաշիզմի դեմ: Մի վախեցեք, մի մտահոգվեք, մի հավատացեք, երբ ձեզ ասում են, թե. մեկ է' մենք ենք անցնելու: Դա ընդամենը ահաբեկչության եւ պրոպագանդայի ձեւ է' ֆաշիստական պրոպագանդայի: Հրաժարվեք ձեզ արդեն ծանոթ ու դատարկ բոլոր խոստումներից, գնացեք քվեարկության, այն փակ-գաղտնի է, ոչ ոք չի կարող իմանալ, թե ո՞ւմ օգտին եք դուք քվեարկել, եթե ինքներդ ձեզ չմատնեք: Մոբիլիզացրեք ձեր կամքը եւ ընդամենը ՈՉ ասեք ֆաշիզմին ու մայիսի 7-ի առավոտյան արդեն կտեսնեք, որ ձեր քվեները հաղթել են նրանց: Դրանից հետո արդեն, ֆաշիստական ռեժիմը ոչինչ չի կարողանալու անել ու ստիպված է լինելու նահանջել: Քվեարկեք, որ չպարտվեք: Եվ ուրեմն' ո'չ ֆաշիզմին ու պայքար, պայքար մինչև հաղթանակ:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 247 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0