Շաբաթ, 21.09.2024, 06:02
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 3 » Սերժ Թանգյանն ավարտում է «Խարակիրի» ալբոմի ձայնագրման աշխատանքները
12:16
Սերժ Թանգյանն ավարտում է «Խարակիրի» ալբոմի ձայնագրման աշխատանքները
 
«System of a Down»-ի մեներգիչ Սերժ Թանգյանն ավարտում է իր երրորդ անհատական ալբոմի ձայնագրման աշխատանքները:

Ալբոմը, որը կոչվում է «Խարակիրի» եւ ձայնագրվել է  Serjical Strike/Reprise Records ստուդիայի կողմից,  կթողարկվի այս ամռանը, հաղորդում է  KNAC ռադիոկայանը:

«Այս ալբոմը տարբերվում է այն ամենից, ինչ ես արել եմ նախկինում որպես մենակատար: Դրանում ավելի շատ շարժում կա, ինչպես նաեւ կան 80-ականների գոթական եւ էլեկտրոնային տարրեր` սկսած դինամիկ ծանր ռոքից մինչեւ էպիկական մեղեդային երգեր»,-ասել է Թանգյանը:

Ինչ վերաբերում է լիրիկային, ապա երգերն ինչպես անձնական ապրումների, այնպես էլ քաղաքականության եւ փիլիսոփայության, հումորի եւ սիրո մասին են:

Սերժ Թանգյանը նաեւ նշել է, որ երեք երգ գրելու համար IPad  է օգտագործել: «Մենք պետք է փորձենք այլ կերպ երաժշտություն գրել` անսպասելի արդյունքներ ստանալու համար»,-ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ Թանգյանի առաջին  անհատական «Elect the Dead»  թողարկվել էր 2007 թ-ին,  որին հաջորդել էր «Imperfect Harmonies»-ը` 2010թ-ին:
Категория: Մշակույթ | Просмотров: 241 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0