Շաբաթ, 21.09.2024, 05:35
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 5 » Սերմնաբուծության զարգացման ծրագիրը շարունակական է լինելու. գյուղնախարար
10:48
Սերմնաբուծության զարգացման ծրագիրը շարունակական է լինելու. գյուղնախարար
Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցերը մարզեր: Ապրիլի 3-ին նախարարը Վայոց ձորի մարզում էր:

Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, մարզի համայնքների ղեկավարները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի նախորդ տարվա 14.1 տոկոսանոց աճին և նշելով, որ անցած տարվա առաջընթացը ոգևորիչ պետք է լինի այս տարի ավելի բարձր ցուցանիշներ ձեռք բերելու համար, նախարարը խոսեց գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերի մասին, կարևորելով Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը:

Օժանդակման ծրագրերից նախարարը հիշատակեց նաև գյուղատնտեսական տեխնիկայի ու մեխանիզմների մատակարարման կատարելագործման, սննդամթերքի անվտանգության օրենսդրական փոփոխությունների իրականացման և ընթացակարգերի սահմանման, ցածր տոկոսադրույքով վարկերի և մատչելի գներով սերմերի, պարարտանյութի, դիզվառելիքի տրամադրման մասին: Նշվեց, որ ընթացքի մեջ են պետական միջոցների հաշվին գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ պատվաստումները 8 վտանգավոր հիվանդությունների դեմ և արհեստական սերմնավորման ծրագրի իրականացումը, որն զգալիորեն կօժանդակի մթերատվության բարձրացմանը:

«Սերմնաբուծության զարգացման ծրագիրը նույնպես շարունակական է լինելու»,-նշեց նախարարը՝ անդրադառնալով «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրին, որի նպատակը հանրապետությունում առաջնային սերմնաբուծության զարգացումն ու ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացումն է: Ներկայացվեց հանրապետության 3 մարզերում (Վայոց ձորի, Արագածոտնի և Տավուշի) իրականացվող «Հայկական միրգ» ծրագիրը, որը ինտենսիվ այգեգործության և պտղաբուծության զարգացման կարևոր խթաններից է լինելու մեզանում:

Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ցուցանիշներին, նախարարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց երկու անհանգստացնող իրողությունների վրա՝ վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշը ամենացածրն է հանրապետությունում՝ ընդամենը 27.8 տոկոս: ԵՎ նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 300 գլխով նվազել է այծերի գլխաքանակը մարզում, այն դեպքում երբ գնալով այծաբուծական մթերքների պահանջարկը մեզանում մեծանում է:

Ինչպես միշտ, նախարարն այս անգամ նույնպես մանրամասնեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման գործընթացը, փաստելով, որ անցյալ տարի, հիմնականում պայմանարային հիմունքներով աշխատելու շնորհիվ, որոշակի դրական առաջընթաց է ապահովվել ինչպես մթերումների, այնպես էլ դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացներում:

Խոսելով կաթի գնի անկման միտումների մասին, նախարարը հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ, անցյալ տարի բարձր գների մասով վերամշակողների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու համար: «Խնդիրը իմ ուշադրության կենտրոնում է և շուտով կկարգավորվի»,- ասաց նա:

Հանդիպման ավարտին նախարարը համոզմունք հայտնեց, որ ՀՀ Նախագահի ամենօրյա ուշադրության և կառավարության կողմից իրականացվող գործնական ծրագրերի շնորհիվ Հայաստանի գյուղատնտեսության համար ընթացիկ տարին կլինի որպես զարգացման տարի:
Категория: Տնտեսություն | Просмотров: 249 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0