Շաբաթ, 21.09.2024, 06:15
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 13 » Սիրիայում հրադադարի հաստատումից հետո առաջին բախումներն են տեղի ունեցել
12:41
Սիրիայում հրադադարի հաստատումից հետո առաջին բախումներն են տեղի ունեցել
Սիրիայի կառավարական ուժերը ուրբաթ Թուրքիայի սահմանի մոտ մարտի մեջ են մտել ապստամբների ջոկատների հետ. սա երեկ ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին մարտական գործողություններն են: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքներին հետևելու մոնիտորինգի սիրիական կենտրոն» (OSDH) իրավապաշտպանական ծառայությանը: 

Ըստ այդ տեղեկության՝ մարտերն ընթանում են Խերբեթ Ջոզ շրջանում: 

Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հատարարել էր, թե ինքը չի հավատում, որ Բաշար Ասադի հայտարարություններն անկեղծ են: «Ցավոք, ես չեմ հավատում, որ նա կհետևի հրադադարի ռեժիմին»,- ասել էր նա հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում: 

Սարկոզին կարծիք էր հայտնել, որ ավելի լավ կլինի Սիրիա դիտորդներ ուղարկել, որպեսզի գոնե իմանան, թե ինչ է իրականում այնտեղ տեղի ունենում:

Հիշեցնենք. երեկ առավոտյան ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրով նախատեսված հրադադարի ռեժիմը: Հաղորդվում էր, որ սիրիական զորքերը և ռազմական տեխնիկան շարունակում են մնալ քաղաքներում, սակայն բախումներ տեղի չեն ունենում:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 352 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0