Շաբաթ, 21.09.2024, 06:10
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 26 » Սոցհարցումների օբյեկտիվությանը վստահել չի կարելի. ՀՅԴ
12:08
Սոցհարցումների օբյեկտիվությանը վստահել չի կարելի. ՀՅԴ
Կան կուսակցություններ, որոնք թեև 5 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր ունեն, սակայն տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների կողմից ներկայացվում են որպես ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժեր: Մեզ հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից առաջ Gallup International-ի և Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կողմից Հայաստանում անցկացվող սոցհարցումներին:

«Սա մեզ համար ոչ մտահոգիչ է, ոչ էլ լուրջ ենք ընդունում: Սոցհարցումները հայաստանյան քարոզչության մի մասն են և մեր կողմից ի գիտություն են ընդունվում այնքանով, որքանով պարզ է դառնում՝ իշխանության ցանկացածն ինչ է: Մի պարզ օրինակ բերեմ. մեկ-երկու ամիս առաջ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանն ասում էր, որ իր կուսակցությունը 35 տոկոս ձայն է հավաքելու: Հետո էլ Gallup International-ն ասեց, որ ՀՀԿ-ն 34 տոկոս ձայներ կհավաքի: Այդ ո՞նց այդպես համընկավ»,- հարց հնչեցրեց Շահբազյանը՝ հավելելով, որ սոցիոլոգիական հարցումների օբյեկտիվությանը վստահել չի կարելի:

Ամփոփելով՝ դաշնակցական գործիչը հռետորական հարց հնչեցրեց. Gallup-ի մասնագետներն արդյո՞ք հաշվի են առել մարդկանց որպես ընտրակաշառք բաժանվող մուրաբաները, ձվերն ու հեռախոսները:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 253 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0