Շաբաթ, 21.09.2024, 05:34
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 29 » Սոցիոլոգիան նման է աստղագիտության. Ահարոն Ադիբեկյան
13:53
Սոցիոլոգիան նման է աստղագիտության. Ահարոն Ադիբեկյան
Gallup International-ի, Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» սոցիոլոգիական կենտրոնի՝ Հայաստանում անցկացվող սոցհարցումների թվային ցուցանիշները միմյանցից էականորեն տարբերվում են, քանի որ բոլոր այդ կազմակերպությունները տարբեր մեթոդաբանությամբ են առաջնորդվում: Մեզ հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Դա նման է նրան, երբ մի աստղագետ նայում և նոր աստղ է գտնում, իսկ մյուսը 100 տարի էլ նայի, միևնույն է, չի տեսնում: Սոցիոլոգիական ընկերությունների մոտ ուղղակի հաշվարկման մեթոդաբանությունն է տարբեր»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե սոցհարցման ավարտին ինքն իր հաճախորդին խիստ հավաստի տվյալներ է ներկայացնում՝ նրանց չհիասթափեցնելու և հաճախորդ չկորցնելու համար, ապա արտասահմանյան ընկերությունները նման մտահոգություն չունեն և սխալ հաշվարկների դեպքում ոչ մեկի առջև պատասխանատու չեն: «Իրենք ընդամենը իրենց գործն են անում: Օրինակ՝ այն հարցի պատասխանը, որ նրանք ստանում են 2-3 հարցով, ես ստանում եմ ասենք 10-11 հարցով: Gallup International-ի կանխատեսումները, օրինակ, մեծ մասամբ իրականությանը չեն համապատասխանել, սակայն նա մի տեսակ բրենդ է դարձել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: 

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ВЦИОМ-ը, լինելով ռուսական ընկերություն, ներկայացնում է ռուսական, իսկ Gallup-ը՝ արևմտյան կողմնորոշման կանխատեսումներ, սոցիոլոգը հստակ պատասխան չտվեց: 
Категория: Քաղաքականություն | Просмотров: 251 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0