Շաբաթ, 21.09.2024, 06:06
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 12 » Ստյոպա Սաֆարյանն ու Գայանե Առուստամյանն ունեն մեկ մրցակից
13:03
Ստյոպա Սաֆարյանն ու Գայանե Առուստամյանն ունեն մեկ մրցակից
 
Թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Ստյոպա Սաֆարյանը, պատասխանելով Լուրեր.com-ի այն հարցին, թե նշված ընտրատարածքում ո՞ւմ է համարում իրեն մրցակից, ասաց. «Բոլորին էլ համարում եմ մրցակից, որևէ մեկին չեմ թերագնահատում: Իհարկե տեսնելով իշխանության թեկնածուի, և նրա օգտին իր կուսակցության ծավալած գործունեությունը, կարող եմ ասել, որ Ռուբեն Հայրապետյանն է», - նշեց Սաֆարյանը:

«Ստացվում է, որ դուք և ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը պայքարում եք նույն անձի դե՞մ» հարցին «Ժառանգության» պատգամավորն ասաց. «Ինձ համար անձերը թիրախ չեն: Ինձ համար իրենց քաղաքականությունը, իրենց ծրագրերը, իրենց մոտեցումներն են մրցակից և այս կապակցությամբ ես դրան հակադրում եմ իմ այլընտրանքային առաջարկը՝ ի դեմս իմ կուսակցության և ի դեմս իմ թեկնածության: Հետևաբար ես կարծում եմ և նաև չեմ ցանկանում, որ իմ ընտրարշավի ընթացքում նշված անձանցից որևէ մեկը երբևիցէ չդառնա թիրախ: Իմ թիրախը իշխանության վարած քաղաքականությունն է, որն այդ տարածքում ներկայացնում է Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածուն», - նշեց Ստյոպա Սաֆարյանն ու հավելեց՝ «Ես պայքարում եմ իմ հաղթանակի համար»:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նույն ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը նշել է, որ իրեն մրցակից է համարում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Հայրապետյանին:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 235 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0