Շաբաթ, 21.09.2024, 05:52
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 5 » Վարչապետը պաշտպանվո՞ւմ է Քոչարյանից
10:44
Վարչապետը պաշտպանվո՞ւմ է Քոչարյանից
  Ռուսական Կոմերսանտ պարբերականին վարչապետ Տիգրան Սարգսյանի տված հարցազրույցում բավական ուշագրավ մի դրվագ կա, որտեղ լրագրողը նրան հարցնում է Պուտինի եւ Սանկտ-Պետերբուրգի ասոցիացիայի մասին, հիշեցնելով, որ Տիգրան Սարգսյանն էլ սովորել է Սանկտ-Պետերբուրգում:

"Հպարտ եմ, որ յոթ տարի սովորել եմ Պետերբուրգում, որն իմ երկրորդ հարազատ քաղաքն է: Այնտեղ շատ բարեկամներ ունեմ: Նրանցից շատերն այսօր լրջորեն առաջ են գնացել: Նրանք զբաղվում են քաղաքականությամբ, բարձր պաշտոններ են զբաղեցնում: Սա վկայում է, որ մեր պիտերյան տնտեսագիտական դպրոցը շատ ուժեղ է”, պատասխանում է Տիգրան Սարգսյանը:

Այդ պատասխանի մեջ թերեւս բավական հստակորեն նշմարվում է Հայաստանի իշխանական դաշտին ուղղված մի նուրբ ակնարկ: Տիգրան Սարգսյանը փաստացի ակնարկում է այսպես ասած "սանկտ-պտերբուրգյան կլանի” մաս լինելու մասին, որը ներկայում իշխանություն է ՌԴ-ում:

Վարչապետն ըստ ամենայնի փորձում է Հայաստանի իշխանության մեջ հավաքված տարբեր խմբերի ցույց տալ, թե ովքեր են իր թիկունքում եւ որքան ուժեղ է ինքը, որպես "սանկտ-պետերբուրգյան տնտեսագիտական դպրոցի” ներկայացուցիչ:

Տիգրան Սարգսյանը թերեւս լավ գիտե, թե Պուտինի անունն ինչ ազդեցություն ունի Հայաստանի իշխող համակարգում, ու լավ է պատկերացնում, թե ասոցացվելով այդ անվան հետ, ինչպիսի մեծ ազդեցություն է հնարավոր ձեռք բերել իշխանության համակարգում, առնվազն հոգեբանական իմաստով:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 235 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0