Շաբաթ, 21.09.2024, 06:22
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 17 » Խստորեն դատապարտում ենք վայրիության ցանկացած դրսևորում. ՄԻՊ Կարեն Անդրեասյան
11:35
Խստորեն դատապարտում ենք վայրիության ցանկացած դրսևորում. ՄԻՊ Կարեն Անդրեասյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ ի պաշտպանություն իրավապաշտպանի՝

Ի պաշտպանություն իրավապաշտպանի. խստորեն դատապարտում ենք վայրիության ցանկացած դրսևորում

Լոռու մարզի արագ արձագանքման մեր աշխատակիցներից երեկ ցավով տեղեկացանք, որ եղել է հարձակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանների վրա: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության համաձայն ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը դեմ արտահայտվող քաղաքացիներից ոմանք քարեր են նետել իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի ուղղությամբ, հայհոյել են, վնասել գույքը և նույնիսկ վնասել կազմակերպության աշխատակիցներից մեկին:

Բռնությունը ցանկացած անձի նկատմամբ անխոս դատապարտելի է, բայց բազմակի անգամ դատապարտելի է բռնությունը հատուկ առաքելությամբ գործող անձանց՝ այդ թվում իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ: Բռնությունը իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ոչ միայն սոսկ հանցագործություն է, այլև խարան և ամոթ հասարակության համար: Առավել ամոթ կլինի, եթե նման գործողությունները չստանան հասարակության համարժեք արձագանքը, իսկ իրավապահ մարմինները լիարժեքորեն չպաշտպանեն իրավապաշտպաններին և չպատժեն մեղավորներին՝ օրենքի ողջ խստությամբ:

Ես դեմ եմ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը՝ հատկապես ներկա իրավիճակում, երբ ադրբեջանցի դիպուկահարները սպանում են մեր եղբայրներին, երբ ադրբեջանցիները ամենուրեք դրսևորում են ատելություն մեր նկատմամբ, հատկապես վերջերս, երբ Ադրբեջանի նախագահը իր վայրի դրսևորմամբ զարմացրեց և զայրացրեց շատ եվրոպացիների:

Մենք մեզ տեսնում ենք եվրոպացի: Մեր ձգտումները հստակորեն ուղղորդված են դեպի Եվրոպան: Մեր քրիստոնեական և ազգային արժեքները մեզ միշտ են ուղղորդել դեպի մարդասիրություն և հանդուրժողականություն: Չի կարող իրական քրիստոնյան, մարդասեր հայը, ժամանակակից եվրոպացին քարերով արտահայտել իր անհամաձայնությունը: Չի կարող մեր քրիստոնեական հավատամքով, սահմանադրական արժեքներով և օրենքի տառով գործող իրավապահը անտարբեր լինել նման անընդունելի հարձակման դեպքում և շուտափույթ չբացահայտել ու չպատժել կատարված հանցագործության մեղավորներին:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 246 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0